Զաքարիա Գնունեցի
| Զաքարիա Գնունեցի | |
|---|---|
| Ծնած է | 1500 կամ անհայտ[1][2] |
| Ծննդավայր | Խժիշկ[1] |
| Մահացած է | անհայտ[1][2] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | մշակութային գործիչ, բանաստեղծ, մանրանկարիչ և գրիչ |
Զաքարիա Գնունեցի (1500 կամ անհայտ[1][2], Խժիշկ[1] - անհայտ[1][2]), ԺԶ․ դարու հայ դպիր եւ մանրանկարիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վանայ լիճի մօտ գտնուող Խժիկ գիւղը (ներկայիս Հալքալը)։ Եղած է Պռոշեան իշխանական տոհմէն, հնարաւոր է՝ Խաչատուր Կեչառեցիի հեռաւոր ազգականը։ Նախնական կրթութիւնը, ըստ երեւոյթին, ստացած է Վանայ լիճի Լիմ կղզիին մէջ, աւելի ուշ՝ Աղթամար, ուր Եսայի, Գրիգորիս եւ Յովսէփ Աղթամարցի վարդապետներու մօտ սորված է գրելու արուեստ եւ ձեռագիրների նկարազարդում։
Երբեմն զինք անուանած են Խժեցի կամ Լիմեցի։ Իր դաստիարակներէն աւելի մօտ էր Յովսէփ Աղթամարցիի հետ, որուն մահէն ետք գրած է անոր յիշատակին նուիրուած բանաստեղծութիւն։
Գնունեաց գաւառի եպիսկոպոս ձեռնադրուելէ ետք ստացած է Գնունեցի մականունը։ Եղած է Հռոմ, ուր իր ուսուցչին համար արտագրած եւ նկարազարդած է «Ալեքսանդրի պատմութիւնը»։
1540-ական թվականներին ապրած է Կոստանդնուպոլսում, որտեղ ընկերացած է Կոստանդնուպոլսի հայկական պատրիարք Աստվածատուրի հետ եւ «Ալեքսանդրի պատնութիւնը» գրքի մեկ օրինակ էլ նրա համար է նկարազարդել։
Յայտնի էր իբրեւ բանաստեղծ եւ մանրանկարիչ, եղած է Յակոբ Ջուղայեցիի ուսուցիչը։ Բանաստեղծութիւներուն մէջ զգալի է Ներսէս Շնորհալիի ազդեցութիւնը։
Անոր կողմէն գրուած ստեղծագործութիւններուն թիւը յայտնի չէ, բայց իրեն կը վերագրեն քանի մը տասնեակ բանաստեղծութիւն, որոնցով Գնունեցին հարստացուցած է «Ալեքսանդրի պատմութիւնը»։
- «Խորան»[permanent dead link]
- «Հոգեգալուստ»[permanent dead link]
- «Յիսուս[permanent dead link] Քրիստոսի ծնունդը եւ մոգերու երկրպագութիւնը»
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 393.