Jump to content

Զաւէն Տոլապճեան

Զաւէն Տոլապճեան
Ծնած է 18 Հոկտեմբեր 1928
Մահուան վայր Լոս Անճելըս, Քալիֆորնիա
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն Սրտաբան
Աշխատավայր Երեւանի սրտաբանութեան եւ սրտային վիրաբուժութեան ԳՀԻ սրտաբանութեան բաժանմունքի վարիչ
Ամուսին Սիլվիա Պալեան
Ծնողներ Լեւոն Տոլապճեան եւ Աննիկ Ուզունեան
Երեխաներ Աննա Տոլապճեան (կը բնակի Եգիպտոս) եւ Ռոպերթօ (կը բնակի Լոս Անճըլըս)

Զաւէն Տոլապճեան (18 Հոկտեմբերի 1928, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 9 Հոկտեմբերի 1983, Լոս Անճըլըս, Քալիֆորնիա, ԱՄՆ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1963), Փրոֆեսոր:

Սրտաբան Փրոֆ. Զաւէն Տոլապճեան ծնած է 16 Հոկտեմբեր 1928 թուականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք։ 1947ի ներգաղթի առաջին կարաւանով, ընտանեօք հասած են հայրենիք: Սրտաբան Փրոֆ. Զաւէն Տոլապճեան-ի Հայրը՝ արմատներով՝ մեծ հայրը՝ Մարաշցի, մեծ մայրը՝ Հաճընցի: Իսկ մայրը՝ արմատներով մեծ հայրը՝ Իսկենտերուն Կիլիկիայ, մեծ մայրը՝ Արաբկիր:

Զաւէն Տոլապճեան 1953 թուականին աւարտեր է Երեւանի պետական բժշկական Համալսարանը։

1956 թուականէն եղեր է Երեւանի Լ․ Ա․ Յովհաննիսեանի անուան սրտաբանութեան եւ սրտային վիրաբուժութեան հիմնարկի սրտաբանութեան բաժնի վարիչ։

1961-1981 թուականներուն Սրտաբան Փրոֆ. Զաւէն Տոլապճեան զբաղեցուցած է Երեւանի սրտաբանութեան եւ սրտային վիրաբուժութեան ԳՀԻ սրտաբանութեան բաժանմունքի վարիչի պաշտօնը։ 1966-1979 թուականներուն եղած է ՀԽՍՀ ԳԽ պատգամաւոր[1], իսկ 1972 թուականէ՝ ՏՍՍՏ Գերագոյն սովետի Նախագահութեաեւ անդամ։

Սրտաբան Զաւէն Տոլապճեան կը մահանայ Լոս Անճըլըս Zaven Levon Dolabjian[2] BIRTH 18 Oct 1928 DEATH 9 Oct 1983 (aged 54) BURIAL Forest Lawn Memorial Park (Hollywood Hills) Los Angeles, Los Angeles County, California, USA PLOT Court of Liberty, Lot 5149, Space 1 MEMORIAL ID 85867012

Գործունէութեան ոլորտ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փրոֆ. Զաւէն Տոլապճեանի գիտական աշխատանքները վերաբերածեն սրտամկանի ինֆարգթի, հիպերտոնիկ հիւանդութեան, սրտային անբաւարարութեան, էլեկտրասրտաբանութեան եւ համադրական էլեկտրամեքանասրտաբանութեան հարցերուն։

Աշխատասիրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ունի 134 աշխատասիրութիւններ՝ բժշկական, մասնաւորաբար սրտի հետ կապուած խնդիրներու շուրջ, հրատարակած է գիրքեր՝ որոնց 2ը թարգմանուած են անգլերէնի, Ամերիկայի մէջ։ Իր պաշտօնի բերումով, ղեկավարած է կարգ մը գիտական միջացգային սիմփոզիումներ՝ Մոսկուայի, Լեհաստանի եւ այլ վայրերում էջ:

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Լեզու Անուանում Թուական
հայերէն Անդորր հողմեր 1976
հայերեն Ներքին հիւանդութիւններու պրոպեդեւտիկա։ Ուսումնական ձեռնարկ 1964
ռուսերէն Сшггетическая электрокардиология, 1963
ռուսերէն Очерки синтетической электрокардиологии 1965[3]
ռուսերէն Основы клинической электрофизиологии и биофизики сердца 1968
ռուսերէն Синтетическая электрокардиология, Ереван 1963
ռուսերէն Инфаркт миокарда и электромеханическая активность сердца 1981[1]

1963թ.՝ բժշկական գիտութիուններու դոկտոր:

1963թ.՝ փրոֆեսոր:

Միջազգային «Էլեկտրասրտագրութեան ամսագիր» (անգլերէն) հանդեսի (ԱՄՆ) խմբագրական խորհրդի անդամ:

1972-1980թթ.՝ ՀԽՍՀ ԳԽ նախագահութեան անդամ:

  • Синтетическая электрокардиология, 1963 թուական,
  • Очерки синтетической электромеханокардиологии, 1965 թուական
  • Основы клинической электрофизиологии и биофизики сердца, 1968 թուական

Ստեղծագործութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս յօդուածի կամ բաժնի որոշ հատուածի սկզբնական կամ ներկայի տարբերակը վերցուած է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թոյլատրագրով թողարկուած Հայկական սովետական հանրագիտարանէն (հ․ 3, էջ 430)։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]