Զաւէն Թագակչեան
| Զաւէն Պէտրոսի Թագակչեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 18 Մայիս 1944 |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 7 Փետրուար 2023 (78 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | երաժշտագէտ |
| Աշխատավայր | Հ․Հ․ ԳԱԱ Արուեստի համալսարան և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ? |
Զաւէն Պէտրոսի Թագակչեան (18 Մայիս 1944, Երեւան, Խորհրդային Միութիւն - 7 Փետրուար 2023, Երեւան, Հայաստան), հայ երաժշտագէտ, արուեստագիտութեան թեկնածու՝ 2009[1]։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ Ուսանած եւ աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան Պետական երաժշտանոցը եւ ՀՀ ԳԱԱ Արուեստի հիմնարկի ասպիրանտուրան՝ ժողովրդական երաժշտութիւն մասնագիտութեամբ։
1966 «թուականէն» աշխատած է Արուեստի հիմնարկին մէջ։
1966-1973 թուականներուն աշխատակցած է Հայրենիք հրաւիրուած Կոմիտասի Պոլսոյ 5 աշակերտներէն՝ խմբաւար, երաժշտագէտ-բանահաւաք Միհրան Թումաճանին, օգնածէ զինք՝ հրատարակութեան պատրաստած անոր «Հայրենի երգ ու բան» հաւաքածուն։
1967 թուականէն շրջած է Հայաստանի Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Արարատի, Արմաւիրի մարզերը, Վրաստանի Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի, Թել Աւիի, Մառնեուլիի, Բոլնիս-Խաչենի, Թեթրի Ծղարոյի շրջաններու ու Թիֆլիս քաղաքի հայաբնակ վայրերը ձայնագրած ու կորստէ փրկած է հայ երգը ու նուագի բազմաթիւ նշխարներ, որոնք մէկ մասը դարձած են անոր իսկ ղեկավարած ձայնադարանին։
Զաւէն Թագակչեանի գրած բեմագիրով եւ իր իսկ կողմէն ձայնագրուած երգերու ուղեկցութեամբ, 1977 թուականին նկարահանուած է «ԳՈՐԱՆԻ» երաժշտական ֆիլմը:
11987-1993, եղած է Հենրիկ Իգիթեանի անուան Գեղագիտութեան ԱԶԳԱՅԻՆ Կեդրոնի Մանկական աւանդական երգ ու պարի «Գորանի» համոյթի գեղարուեստական ղեկավար:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ»։ arts.sci.am։ արտագրուած է՝ 2023-03-13
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ԱՐՎԵՍՏԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, ՄԵՐ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ, 2019, էջ 222։