Զաւէն Եկաւեան
| Զաւէն Եկաւեան | |
|---|---|
| Ծնած է | 1 Սեպտեմբեր 1943[1] (83 տարեկան) |
| Ծննդավայր | Հալէպ, Սուրիա[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Փարիզի Համալսարան և Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | արեւելագէտ, լեզուաբան և գիտնական |
| Աշխատավայր | Փարիզի Համալսարան և Գալուստ Կիւլպէնկեան Հիմնադրամ |
| Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2] |
Զաւէն Եկաւեան (1 Սեպտեմբեր 1943[1], Հալէպ, Սուրիա[2]), հայ արեւելագէտ, լեզուաբան, մշակութային գործիչ[3]։ 28 տարի շարունակ ղեկավարած է Լիզպոնի Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հալէպ։ Ուսանած է լեզուաբանութիւն Սորպոնի համալսարանին մէջ, եւ միաժամանակ աւարտած Փարիզի Արեւելեան Լեզուներու եւ Գիտութիւններու Ազգային Հիմնարկը (Institut National des Langues et Civilisations Orientales) 1963 թուականին։
Յետագային խորացած է հայագիտութեան մէջ եւ աւարտած է Երեւանի Պետական համալսարանը, 1964-էն 1971 ապրելով Խորհրդային Հայաստան։
1972-էն 1984 եղած է Փարիզի «Cité Universitaire»-ի Հայ Ուսանողներու Տան տնօրէն։
1984-էն 2011 եղած է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքի տնօրէն։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եկաւեան հրատարակած է բազմաթիւ հայագիտական ուսումնասիրութիւններ եւ նախաձեռնած է Մատենագիրք Հայոց մատենաշարը։
Ան նպաստած է Միջին Արեւելիքի մէջ հայկական դպրոցներու շինութեան եւ վերանորոգումին, ինչպէս նաեւ նեցուկ կանգնած է հայոց լեզուի ուսուցիչներու եւ մանկավարժներու[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5186
- 1 2 3 National Academy of Sciences of the Republic of Armenia
- ↑ «՜՜Հայոց Ա. Տպագրիչ Յակոբ Մեղապարտի՝՝ Անուան ՄետալըՏոքթ Զաւէն Եկաւեանին»։ www.archivioradiovaticana.va։ արտագրուած է՝ 2026-09-23
- ↑ «Զաւէն Եկաւեան»։ Armenian Communities (hy-AM)։ արտագրուած է՝ 2026-09-23