Զարդ՝ Անուաձեւ Սկաւառակներով
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 7 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 9 սանտիմետր |
| կայք | |
Զարդ՝ անուաձեւ սկաւառակներով, Ք.Ա. 12-11-րդ դարերուն Սեւանի աւազանին մէջ յայտնաբերուած զարդ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 20-237 համարի ներքոյ[1]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճաղաւոր անիւի պատկերով, աժուր սկաւառակներէ կազմուած միաձոյլ զարդեր են։ Սկաւառակներու զոյգերը միացած են միջնաձողով՝ ներկայացնելով կառքի խիստ ոճաւորուած մոտել, որու թափքը, քաշանը եւ լուծը ընդհանրացուած են։ Անկասկած, այս առարկաները պաշտամունքային բնոյթի են եւ կը խորհրդանշեն երկնային կառքով Արեգակի անընդհատ շրջապտոյտը։ Այդ կը հաստատէ նաեւ անիւներէն մէկուն վրայ նստած թռչունի մինիատիւր կերպարը, որ Արեգակի աւետաբերն էր եւ անոր աստուածացումը։ Նման կառքերը յայտնի են Սիւնիքի եւ Գեղամայ լեռներու ժայռապատկերներէն[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Զարդ՝ անվաձև սկավառակներով - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 13Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

