Jump to content

Եւա Սուճեան

Եւա Սուճեան

Եւա Սուճեան (14 Դեկտեմբեր 1984(1984-12-14), Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ռօք երգչուհի[1]։

Կիթառահար, ճազմէն Մկրտիչ Սուջեանի դուստրն է եւ երգիչ Գոռ Սուճեանի քոյրը։

Ծնած է 14 Դեկտեմբեր 1984-ին Երեւան։ 2001 թուականին աւարտած է Երեւանի թիւ 119 միջնակարգ դպրոցը։ 2006 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը, եղած է երգչուհի Գոհար Գասպարեանի աշակերտուհին։ 2003 թուականէն հանդիսացած է «Սթրայֆ» Progresive-մետալ խումբի մեներգչուհին, իսկ 2010 թուականէն՝ «Aline Time» ռօք խումբի մեներգչուհին է[2][3]։

2010 թուականին Եւա Սուճեանը մասնակցած է X-FACTOR նախագիծի Հայաստանեան տարբերակի առաջին եթերաշրջանին։ Յաղթահարելով նախնական լսումներ եւ ժիւրիի տան փուլերը Եւան անցաւ գալահամերգներ 25-էն բարձր տարիքային խումբը, որու ղեկավարը Գիսանէ Պալեանն էր։ Եւան նախագիծին մէջ զբաղեցուց 6-րդ հորիզոնականը։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Հարցազրույց Bravo.am
  2. ↑ Եվա Սուջյան՝ Երբ կողքիդ լավ ամուսին է, ոչինչ այլևս դժվար չէ
  3. ↑ «Առանց երաժշտության կյանքս չեմ պատկերացնում. նա իմ շունչն է». Եվա Սուջյան168 ժամ