Երեմ Վարդանեան
Արտաքին տեսք
| Երեմ Վարդանեան | |
|---|---|
| Ծնած է | 14 Փետրուար 1922 |
| Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն |
| Մահացած է | 19 Օգոստոս 1985 (63 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան և Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ղազարոս Աղայեանի կիսանդրի (Երեւան), Մովսէս Խորենացիի Յուշարձան և Մայր Հայաստան |
| Մասնագիտութիւն | քանդակագործ |
| Աշխատավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան և Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Երեխաներ | Արմենակ Վարդանյան? |
Երեմ Սրապիոն Վարդանեան (14 Փետրուար 1922, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն - 19 Օգոստոս 1985, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչ (1972)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեմ Վարդանեան 1938-1941 թուականներուն ուսումը ստացած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանին մէջ: 1941-ին մասնակցած է Հայրենական Մեծ Պատերազմին։ 1950 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստի ինստիտուտը։ 1949-1956 թուականներուն դասաւանդած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանին մէջ, իսկ 1961 թուականէն սկսեալ՝ Երեւանի գեղարուեստի ինստիտուտին մէջ։ 1972-ին արժանացած է ՀԽՍՀ վաստակաւոր նկարիչի կոչումին։
Ստեղծագործած է հաստոցային եւ կոթողային քանդակագործութեան բնագաւառներուն մէջ։ Իր գործերը կը բնորոշուին վաւերականութեամբ եւ կոթողային հնչողութեամբ[1]։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Սպասում։ Մայրը» դիմաքանդակը (1967 թուական, կրանիտ, Թոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցւոյ թանգարան)
- Ղազարոս Աղայեանի կիսանդրին (1955 թուական, պրոնզ, պազալտ, Երեւանի համանուն դպրոցին առջեւ)
- Նելսոն Ստեփանեանի կիսանդրին (1960 թուական, պրոնզ, պազալտ, Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գիւղ)
- Մովսէս Խորենացիի յուշարձանը (1965 թուական, պազալտ, Մատենադարանի առջեւ)
- Կիւմրիի երկաթուղային կայարանի ճակատի հարթաքանդակները (1978 թուական, տուֆ, Սարգիս Յուխանեանի հետ, ճարտարապետ՝ Ռաֆիկ Եղոյեան)
- «Ուսանողուհին», 1957 թուական
- «Էլեկտրիկ Նաւասարդեանի դիմաքանդակը»
- «Կոմիտաս» (կիպս, 1969 թուական)
- «Կոմիտաս» (կիպս)
- «Երեւանի Շինարարները» (պրոնզ)
- «Մայրութիւն» (շամոտ, 1975 թուական)
- «Մովսէս Խորենացի» (կիպս), տարբերակներ Մատենադարանի համար)
- «Թորոս Ռոսլին» (կիպս), կոմպոզիցիա (տարբերակ Մատենադարանի համար)
- «Թորոս Ռոսլին» (փայտ, տարբերակ Մատենադարանի համար )
- «Գրիգոր Տաթեւացի» (փայտ, տարբերակ Մատենադարանի համար )
- «Րաֆֆի» (մարմար), 1954
- «Յովհաննէս Թումանեան» ( մոմ )
- «Արամ Խաչատրեան» (գործ՝ Արմենակ Վարդանեանի, համահեղինակ՝ Երեմ Վարդանեան )՚ (պրոնզ)։
- «Ալեքսանտր Պուշկին» (պրոնզ)
- «Ժ. Սրապեան» (պրոնզ, Երեւան, 1977 թուական)
- Հայրենական Մեծ Պատերազմի զոհուածներուն նուիրուած յուշարձան Հոկտեմբերեանի մէջ
- «Լուռ վիշտ» (Արա Սարգսիանի աւարտական աշխատանքը (մարմար), որ լուսանկարներէն նիւթին փոխանցած է որպէս քանդակագործի մահարձան եւ իրականացուցած է Երեմ Վարդանեանը (կրանիտ)
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արմէն Առուստամեան. « Մեծարուեստ, կոթողային, յաւերժական» ( 2018 թուականին հրապարակուած է քանդակագործի ծննդեան 96-ամեակի առթիւ)։
- Արմէն Առուստամեան. «Յաւէտ ապրող կերպարներ անոր վսեմ արուեստին մէջ» ( 2020 թուականին հրապարակուած է քանդակագործի ծննդեան 98-ամեակի առիթով)։