Երեմիա Օշականցի
| Երեմիա Օշականցի | |
|---|---|
| Ծննդավայր | Օշական |
| Մահացած է | 23 Յունիս (4 Յուլիս) 1781 |
| Մասնագիտութիւն | հոգեւորական, Նօտար և նկարազարդող |
Երեմիա արքեպիսկոպոս Օշականցի (, Օշական - 23 Յունիս (4 Յուլիս) 1781), հայ հոգեւորական գործիչ, Էջմիածինի միաբան, գրիչ (գրագիր, նօտար), ծաղկող[1]։
Կենսագրոական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեմիա Օշականցին եղած է ժամանակի նշանաւոր գրագիր-նօտարներէն, որ նկատուած է նաեւ «ծաղկողական» արուեստին մէջ ու արժանացած՝ Ամենայն Հայոց կաթողիկոսներ Սիմէոն Ա․ Երեւանցիի (1763-1780) եւ Ղուկաս Ա․ Կարնեցիի (1781-1799) թուղթերը, հաւանաբար՝ կոնդակները, նամակները ու տարաբնոյթ գրագրութիւնները գրելու, նաեւ նկարազարդելու պատուին։
Անիկա այն եզակի նկարազարդող-ծաղկող հոգեւորականներէն է, որու՝ յիշեալ մասնագիտութեան տիրապետելը կը վկայէ նաեւ անոր տապանագիրը։
Մատենագրական վաստակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեմիա Օշականցիի մասին մեզի հասած տեղեկութիւնները, հիմնականօրէն, իր իսկ ընդօրինակած եւ ծաղկած ձեռագիրներու յիշատակարաններէն են, որոնցմէ յայտնի է, որ ան ընդօրինակած ու ծաղկած է դեռեւս սարկաւագութեան տարիներուն։
Տապանագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեմիա Օշականցիի օրօրոցաձեւ տապանաքարը կը գտնուի Էջմիածինի միաբանական գերեզմանոցը, որ ունի 7 տողանի չափածոյ արձանագրութիւն։ Տապանագիրին մէջ Երեմիա Օշականցին յիշատակուած է իբրեւ «․․․գրագիր յոյժ վարժ եւ արի, նրբարուեստ ծաղկօղ թղթոցն վեհի․․․»․
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 «Գրիչ, ծաղկող Երեմիա Օշականցին եւ նրա տապանագիրը», Արսեն Հարությունյան, «Վէմ» համահայկական հանդես, մարտ, 2014․
- ↑ «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատան արձանագրությունների վերծանություն», Արարատ սարկավագ Գափոյան (ավարտաճառ), Ս. Էջմիածին, 1998, էջ 101․