Երեմիա Մեղրեցի
| Երեմիա Մեղրեցի | |
|---|---|
| Ծնած է | 17-րդ դար[1] կամ անհայտ[2] |
| Մահացած է | 18-րդ դար[1] կամ անհայտ[2] |
| Ազգութիւն | Հայ[2] |
| Մասնագիտութիւն | բանասէր, բառարանագիր և հրատարակիչ |
Երեմիա Մեղրեցի, Երեմիա Վարդապետ (17-րդ դար[1] կամ անհայտ[2] - 18-րդ դար[1] կամ անհայտ[2], ծննդեան եւ մահուան թուականները անյայտ են), 17-րդ դարու հայ բանասէր, բառարանագիր, հրատարակիչ։
Երեմիա Վարդապետ եղած է Էջմիածնի միաբանութեան անդամ։ 17-րդ դարու 60-ական թուականներուն կազմած է Աստուածաշունչի ընդարձակ, ամբողջական բացատրական բառարան (համաբարբառ), որ ձեռագրերուն մէջ կը նշուի «Համառօտ գումարումն եւ լուծումն բառից յԱստվածաշունչ գրոց յումեմնէ Երեմիայ բանասիրէ» խորագիրով (Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռ․ №№ 451, 3468, 7012 եւ այլն)։
1698 թուականին Լիվոռնոյի մէջ (Իտալիա) նախորդ բառարաններու, ինչպէս նաեւ Աստուածաշունչի բառերու հիման վրայ կազմած եւ հրատարակած է այլ համահաւաք բառարան մը՝ «Բառգիրք հայոց»։
Ըլլալով առաջին հայերէն ընդարձակ (աւելի քան 8500 բառ յօդուած) տպագիր բառարանը՝ զգալի դեր կատարած է ժամանակի մշակութային կեանքին մէջ։ Երեմիա Մեղրեցին հրատարակած է «Աղուէսագիրք․․․»-ը (Էջմիածին, 1698 թուականին)։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բառգիրք հայոց, քննական բնագիրը, յառաջաբան եւ ծանոթագրութիւններ Հ․Մ․ Ամալեանի, Ե․, 1975։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.