Եուրի Սահակով

Jump to navigation Jump to search
Եուրի Սահակով
Ծնած է 25 Փետրուար 1937
Ծննդավայր Եալթա, Ռուսիոյ ԽԴԸՀ
Վախճանած է 13 Մարտ 2004
Մահուան վայր Մոսկուա, Ռուսիա
Քաղաքացիութիւն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽԸՀՄ
Կաղապար:Դրոշավորում/ՌԴ Ռուսիոյ դաշնութիւն
Ազգութիւն Հայ
Ժանրեր վավերագրական ֆիլմ եւ Խաղարկային կինո
Մասնագիտութիւն կինոբեմադրիչ, սենարիստ, գրող

Եուրի Սուրէն Սահակով (ռուս.՝ Юрий Суренович Сааков, 25 Փետրուար 1937, Եալթա, ՌԽՖՍՀ13 Մարտ 2004, Մոսկուա, ՌԴ), խորհրդային հայ կինոբեմադրիչ, սենարիստ, գրող։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Եուրի Սահակով, ծնած է 1937 թուականին Եալթայի մէջ, ուր անցուցած է մանկութիւնը։ Դաստիարակուած է մօր՝ Տաիսիա Բակշեեւայի եւ տատի կողմէն։ 1955 թուականին երթալով Մոսկուա՝ ընդունուած է ՎԳԻԿ-ի բեմադրիչի բաժինը՝ Միքայէլ Ռոմի արուեստանոցը։ Մոսկուայի մէջ հանդիպած է հօր՝ Սուրէն Սահակեանի հետ, որ առաջին քաղաքային հիւանդանոցին մէջ բժիշկ էր եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կ'օգնէր ռազմաճակատին մէջ։

1959 թուականին ՎԳԻԿ-ը աւարտելէ ետք ընկերացաւ իր ուսուցչի՝ խորհրդային բեմադրիչ Գրիգորի Ալեքսանդրովի հետ, որուն կնոջ՝ Լիւբով Օրլովայի մասին յետագային հուշագիր գրեց («Любовь Орлова: 100 былей и небылиц», Մոսկուա, 2002)։ Հայրենական կինոյի պատմութեան շարք մը հրապարակումներու հեղինակ է՝ Կինոյի արուեստին մէջ Կինոգիտական նոթեր, Նոր աշխարհ եւ այլն[1]։ Իր գործունէութեան շնորհիւ խորհրդային յայտնի երգիչներ Իվան Սեմենովիչի եւ Լիւտմիլա Զիքինայի ընկերն էր։

1960 թուականէն կը դառնայ «Էքրան» ստեղծագործական միաւորման բեմադրիչը։ 1960-1970-ական թուականներուն կը գրէ «Голубой огонек» ժամանցային ծրագրի սենարները։

Աշխատած է «Օսթանքինոյ» հեռուստաընկերութեան մէջ, սակայն ու ժամանակ ստիպուած էր հեռանալ հեռուստատեսութեան ոլորտէն։ Թոշակի անցնելէ ետք սկսաւ գիրքեր գրել։

Եուրի Սահակովի ֆիլմերուն մէջ նկարահանուած են դերասաններ Պելլա Ախմադուլինան, Ալեքսանտր Բելյավսկին, Բարբարա Բրիլսկան, Նաթալիա Վարլեյը,Եկատերինա Վասիլեւան, Անտոնինա Դմիտրիեւան, Սաշա Կոբոզեւը, Սաւելի Քրամարովը, Նաթալիա Քրաչքովսքաեան, Անաթոլի Քուզնեցովը, Լէոնիտ Քուրավլեովը, Անդրէյ Մյագկովը, Ռոտիոն Նահապետովը, Եուրի Նիքուլինը[2]։

Ֆիլմագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բեմադրիչ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ
1991 Յիշողութիւններ «Կովերու երթի» մասին
1989 Վալերի Զոլոտուխին․ Աշխատանքի ազատ ժամանակ
1987 Եւս մէկ ժպիտ
1982 Ակրոբատ Թամարա Լեազգինան
1981 Պուշկինի հեքիաթները
1977 «Կապոյտ գրքի» էջերով
1977 Այս անհաւանական երաժիշտները կամ

Շուրիկի նոր երազատեսութիւնները

1976 Անյաջողակներու անսամպլը
1974 Քու անունը
1974 Իլյինսկին Զոշչենկոյի մասին
1973 Այս ուրախ մոլորակը
1971 Այս տարբեր, տարբեր, տարբեր դէմքերը
1969 Առեւանգում
1967 Ամենաբարձրը․․․
1966 Ռուսական անտառի հեքիաթները
1965 Կէս գիշերէն ետք
1964 Հաւաքէք Վեներան

Սենարիստ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ
1991 Յիշողութիւններ «Կովերու երթի» մասին
1987 Եւս մէկ ժպիտ
1982 Ակրոբատ Թամարա Լեազգինան
1977 Այս անհաւանական երաժիշտները կամ

Շուրիկի նոր երազատեսութիւնները

1973 Այս ուրախ մոլորակը
1971 Այս տարբեր, տարբեր, տարբեր դէմքերը
1967 Ամենաբարձրը․․․
1966 Ռուսական անտառի հեքիաթները
1965 Կէս գիշերէն ետք

Մատենագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Сааков Ю.С. Любовь Орлова։ Суперзвезда на фоне эпохи. - М.։ Алгоритм, 2007. - 319 с. - (Юбилеи). - ISBN 978-5-9265-0345-3
  • Сааков Ю. Любовь Орлова. 100 былей и небылиц. - М.։ Алгоритм, 2002. - ISBN 5-9265-0053-2
  • Сааков Ю. С. Неизвестная Орлова։ 100 анекдотов про звезду, ее мужа и С. Эйзенштейна. - М.։ Алгоритм. ЭКСМО, 2011. - 286 с. - (Гении и злодеи). - ISBN 978-5-699-53554-5
  • Сааков Ю. "Как одна из чудесных струй света..." // Муз. жизнь. - 2004. - № 6. - С. 34-37։ ил. - ISSN 0131-2383
  • Сааков Ю. А все из-за Хрущева и Э. Рузвельт!..։ История одного несостоявшегося издания // Муз. жизнь. - 2003. - № 11. - С. 38-40։ ил. - ISSN 0131-2383

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]