Եուսուֆ Հալաճօղլու
Արտաքին տեսք
| Եուսուֆ Հալաճօղլու թրք.՝ Yusuf Halaçoğlu | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 10 Մայիս 1949 (76 տարեկան) |
| Ծննդավայր | Սիս, Ատանա, Թուրքիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Պոլսոյ Համալսարան |
| Մասնագիտութիւն | պատմաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախօս |
| Աշխատավայր | Մարմարա համալսարան? |
| Վարած պաշտօններ | Թուրքիոյ խորհրդարանի անդամ և Նախարարութեանց խորհուրդի նախագահ |
| Կուսակցութիւն | Ազգայնական Շարժում Կուսակցութիւն և Լավ կուսակցություն? |
Եուսուֆ Հալաճօղլու (թրք.՝ Yusuf Halaçoğlu, 10 Մայիս 1949, Սիս, Ատանա, Թուրքիա), թուրք պատմաբան, Թուրքիոյ պատմագիտական խորհուրդի նախկին տնօրէն։ Հրապարակայնօրէն կը ժխտէ Հայոց ցեղասպանութիւնը[1]։
Թուրք պատմաբան եւ քաղաքական գործիչ է։ Ան Թուրք Պատմական Ընկերութեան նախկին նախագահն է եւ եղած է Թուրքիոյ Խորհրդարանի անդամ 2011-էն մինչեւ 2017 թուականները՝ ներկայացնելով Քայսերիի ընտրատարածքը՝ նախ Ազգայնական Շարժման Կուսակցութեան (MHP) կողմէ, իսկ 2017-էն ի վեր՝ Լաւ Կուսակցութեան (Good Party) կողմէ։ 2024 թուականի դրութեամբ ան Օրհնեալ Կուսակցութեան (Kutlu Parti) Առաջնորդն է[2]։
Կրթական եւ Ակադեմական Ասպարէզ[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ան պատմութիւն ուսանած է Սթամպուլի Համալսարանին մէջ եւ 1974-ին աւարտելէ ետք շարունակած է ակադեմական ասպարէզը նոյն համալսարանին մէջ։
- 1983-ին դարձած է դոցենտ (assistant professor)։
- Հալաճօղլուն անցած է Մարմարայի Համալսարան 1986-ին, իսկ 1989-ին նշանակուած է փրոֆեսոր։
- Թուրքիոյ Պետական Արխիւներուն մէջ ղեկավար պաշտօններ վարելէ ետք, 1992-ին վերադարձած է համալսարան։
- 1993 թուականէն ի վեր ան ծառայած է որպէս Թուրք Պատմական Ընկերութեան նախագահ մինչեւ իր պաշտօնանկութիւնը 2008-ին։ Ապա ան վերադարձած է իր պրոֆեսորական աթոռին՝ Ղազիի Համալսարանին մէջ։
- 2008 թուականին Հայ-թրքական արձանագրութիւններէ ետք, հեռացուած է զբաղեցուցած պաշտօնէն։ Յետագային զբաղեցուցած է Կազի համալսարանի ամպիոններէն մէկուն վարիչի պաշտօնը[4]։
Քաղաքական Ասպարէզ[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2011-ի ընդհանուր ընտրութիւններուն մէջ Հալաճօղլուն ընտրուեցաւ խորհրդարանի անդամ, եւ վերընտրուեցաւ 2015-ի Յունիսին եւ Նոյեմբերին։
- 2015-ի Նոյեմբերին MHP-ն զինք առաջադրեց որպէս Խորհրդարանի Խօսնակ, ուր ան աւարտեց չորրորդ տեղը։
- 2017-ին ան լքեց MHP-ն եւ դարձաւ նոր կուսակցութեան՝ Լաւ Կուսակցութեան հիմնադիր անդամ։
- 2018-ի Ընտրութիւններուն համար ան չընտրուեցաւ որպէս թեկնածու։
- 2018-ի ընտրութիւններէն ետք ան հրաժարեցաւ Լաւ Կուսակցութենէն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՀԱԿԱԴԱՐՁԵԼՈՎ ՀԱԼԱՃՕՂԼՈՒԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ՝ Թուրք Պատմաբան Մը Լուսարձա»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-14
- ↑ (անգլերեն) Yusuf Halaçoğlu, 2025-04-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Yusuf_Hala%C3%A7o%C4%9Flu&oldid=1287244581, վերցված է 2025-11-28
- ↑ (անգլերեն) Yusuf Halaçoğlu, 2025-04-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Yusuf_Hala%C3%A7o%C4%9Flu&oldid=1287244581, վերցված է 2025-11-28
- ↑ «Controversial historian dismissed from office»։ Hurriyet
- ↑ (անգլերեն) Yusuf Halaçoğlu, 2025-04-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Yusuf_Hala%C3%A7o%C4%9Flu&oldid=1287244581, վերցված է 2025-11-28