Եուսեֆ Խալ
Եուսեֆ Խալ արաբերէն՝ يوسف الخال | |
---|---|
![]() | |
Ծնած է | 25 Դեկտեմբեր 1917 կամ 5 Մայիս 1916 |
Ծննդավայր | Amar al-Husn, Ալ-Նասիրայի շրջան, Թել Քալախի գավառ, Հոմսի մարզ, Սուրիա |
Մահացած է | 9 Մարտ 1987[1][2] |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Մայրենի լեզու | Lebanese Arabic? |
Ուսումնավայր | Պէյրութի Ամերիկեան Համալսարան |
Երկեր/Գլխաւոր գործ | «Շը՛ըր» (1957-1970) |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրագէտ, լրագրող և թարգմանիչ |
Աշխատավայր | United Nations Secretariat?, Պէյրութի Ամերիկեան Համալսարան, «Շը՛ըր» (1957-1970) և dār al-nhār? |
Կուսակցութիւն | Syrian Social Nationalist Party in Lebanon? |
Ամուսին | Helen Khal? և Maha Bayraqdar? |
Երեխաներ | Youssef El Khal? և Ward al-Khal? |
Եուսեֆ Խալ (արաբերէն՝ يوسف الخال, 25 Դեկտեմբեր 1917 կամ 5 Մայիս 1916, Amar al-Husn, Ալ-Նասիրայի շրջան, Թել Քալախի գավառ, Հոմսի մարզ, Սուրիա - 9 Մարտ 1987[1][2], Պէյրութ, Լիբանան), սուրիա-լիբանանցի բանաստեղծ, թարգմանիչ եւ լրագրող։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խալ իր նախնական կրթութիւնը ստացած է Թրիփոլիի մէջ: Հետեւած է իմաստասիրական ճիւղին` Պէյրութի ամերիկեան համալսարանին մէջ եւ արժանացած է պսակաւոր արուեստից վկայականին:
Հրատարակած է հինգ քերթողագիրքեր, երկու արձակ գործեր եւ կատարած` թարգմանութիւններ:
Երկերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր գլխաւոր երկերն են.
- «Ազատութիւնը»,
- «Լքեալ հորերը»,
- «Բանաստեղծութիւններ` քառասուն տարեկանին»,
- «Երկրորդ ծնունդը»,
- «Նամակներ` Տոն Քիշոթին»,
- «Դիւան ամերիկեան բանաստեղծութեան»:
Եուսեֆ Խալ հիմնադիրն ու խմբագրապետն է «Շը՛ըր» («Բանաստեղծութիւն») եռամսեայ հանդէսին, եւ ռահվիրան` արաբական արդի բանաստեղծութեան:
Շնորհիւ իր ջանքերուն` արաբ ընթերցողները ծանօթացած են համաշխարհային համբաւի տիրացած գրողներու, ինչպէս` Փաունտ, Իլեըթ, Օտըն, Փերս, Փրեւեր, Փազ, Շար եւ ուրիշներ:
Համախմբած է իր շուրջ Լիբանանի եւ արաբական աշխարհի յառաջապահ գրողներն ու մտաւորականները, որոնց հերթական հանդիպումներով հիմը դրած է նորարարական շարժումի[3][4]: Այս պատճառով Եուսեֆ Խալ իր գործակիցներուն կողմէ կոչուած է «Շը՛ըր» հանդէսի ոգեղէն հայրը», «արաբներուն Էզրա փաունտը» եւ «արաբական արդի բանաստեղծութեան պատրիարքը»[5]:
Լաւագոյն քերթուածները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր լաւագոյն քերթուածները կարելի է նկատել․
- «Լքեալ հորերը»,
- «Վերջին համարը»,
- «Վերջին ընթրիքը»,
- «Ճանապարհը»,
- «Ճամբորդութիւնը»,
- «Երկար քերթուածը»,
- «Աղօթք` մեհեանի մէջ»:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.yusufalkhal.com/
- ↑ Allen Roger։ «Modern Arabic poetry»։ britannica.com (անգլերէն)։ Britanica
- ↑ Irwin Robert։ «An Arab Surrealist»։ The Nation (անգլերէն)։ The Nation։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-08-19-ին։ արտագրուած է՝ 2022-03-20
- ↑ ««ՄԱՅՐԻՆԵՐՈՒՆ ԾԻԱԾԱՆԸ». ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ԱՐԴԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ ԿԱԶՄԵՑ, ԹԱՐԳՄԱՆԵՑ, ՅԱՌԱՋԱԲԱՆԸ ԵՒ ՆԵՐԱԾԱԿԱՆՆԵՐԸ ԳՐԵՑ` ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ - Aztag Daily»։ archive.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-03-20