Jump to content

Եոհան Նիսքընզ

Եոհան Նիսքընզ
հոլ.՝ Johan Neeskens
Ծննդեան անուն հոլ.՝ Johannes Jacobus Neeskens
Ծնած է 15 Սեպտեմբեր 1951(1951-09-15)[1][2]
Ծննդավայր Հեյմստեյդե, Հյուսիսային Հոլանդիա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն
Մահացած է 6 Հոկտեմբեր 2024(2024-10-06)[3] (73 տարեկանին)
Մահուան վայր Ալժէ, Ալճերիա[4]
Քաղաքացիութիւն  Հոլանտայի թագաւորութիւն
Մասնագիտութիւն ֆութպոլիստ, ֆուտբոլային մարզիչ և սպորտային գործադիր

Եոհան Նիսքընզ (հոլ.՝ Johannes "Johan" Jacobus Neeskens, 15 Սեպտեմբեր 1951(1951-09-15)[1][2], Հեյմստեյդե, Հյուսիսային Հոլանդիա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն - 6 Հոկտեմբեր 2024(2024-10-06)[3], Ալժէ, Ալճերիա[4]), հոլանտացի ոտնագնդակ խաղացող՝ միջնապահ, մարզիչ։

Նիսքընզ մաս կազմած է Նետերլանտներու ազգային խումբին, որ 1974-ի եւ 1978-ի մոնտիալներուն աւարտականի հասած է:

Ան 2004-ին ՖԻՖԱ-ի կողմէ ընտրուած է 125 լաւագոյն ֆութպոլիստներու ցանկին մէջ:

Եոհան 49 անգամ կրած է Նետերլանտներու ազգային խումբին շապիկը:

Նիսքընզ ծանօթ է իբրեւ տինամիք ֆութպոլիստ, պայքարի ոգի ունէր, բարձր թեքնիքի տէր էր, նաեւ ճկուն ու արագ, իր ասպարէզի մեծամասնութիւնը անցուցած է Այաքս Ամսթերտամի հետ, ուր 3 յաջորդական տարիներ (1971-էն 1973) շահած է «Չեմփիընզ լիկ»-ը` Պարսելոնայի հետ իր խմբակից Եոհան Քրոյֆի հետ:

Ֆութպոլի ասպարէզը լքելէ ետք, Նիսքընզ օգնական մարզիչ եղած Է Նետերլանտներու ազգային խումբին` 1998-ի մոնտիալին, աւելի ուշ աշխատելով Ֆրանք Ռայքարտի հետ Պարսելոնայի մէջ:

Ան մարզած է նաեւ Հարաւային Ափրիկէի Մամելոտի Սանտաունը, որուն հետ կատարած է իր վերջին գործը արհեստավարժ ֆութպոլի հետ` 2012-ին[5]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Transfermarkt.com — 2000.
  2. 1 2 Enciclopèdia de l'esport català — Grup Enciclopèdia, 2012.
  3. 1 2 Johan Neeskens (15 september 1951 – 6 oktober 2024)
  4. 1 2 Muere Johan Neeskens, figura de la Naranja Mecánica y del Ajax — Տելեմունդո, 2024.
  5. ↑ «Եոհան Նիսքընզ Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-10-09։ արտագրուած է՝ 2026-09-02