Եղջերուի Արձանիկ (Ք.Ա. 15-14-րդ Դարեր, Լճաշէն)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 34 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 9 սանտիմետր |
Եղջերուի արձանիկ, Ք.Ա. 15-14-րդ դարերու Լճաշէնէն յայտնաբերուած պատուանդանի վրայ կանգնած եղջերուի սնամէջ քանդակ է, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2009-49 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գլուխը փոքր է, զարդարուած բազմաճիւղ շքեղ եղջիւրներով։ Պարանոցը բարձր է՝ վեր պարզած, ականջները մեծ են ու ցից։ Աչքերը կլոր են, բերանը կիսաբաց է՝ ստորին ծնոտէն կախուած է օղ։ Պոչը կարճ է։ Կենդանիի կրծքամասը եւ իրանի կողային մասերը զարդարուած է սեպաձեւ բացուածքներով։ Պատուանդանը խարիսխաձեւ հիմքով քառանիստ սիւն է[1][2]։
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Եղջերուի արձանիկ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 18[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները Archived 2019-12-06 at the Wayback Machine.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

