Jump to content

Եղջերուի Արձանիկ (Ք.Ա. 12-11-րդ Դարեր, Տոլորս)

Եղջերուի Արձանիկ
բարձրութիւն 21 սանտիմետր
լայնութիւն 14 սանտիմետր

Եղջերուի արձանիկ, Ք.Ա. 12-11-րդ դարերու Տոլորսէն յայտնաբերուած կանգնած եղջերուի ծաւալային քանդակ է, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 1911-25 համարի ներքոյ։

Իրանը բարեկազմ է, մկանները՝ ընդգծուած, պոչը՝ կարճ։ Վեր պարզած փոքր գլուխը պսակուած է բազմաճիւղ շքեղ եղջիւրներով։ Եղջիւրները ձուլուած են առանձին-առանձին եւ հագցուած գլուխի վրայ առնուած յատուկ փոսիկներու մէջ։ Դունչը երկարաւուն է, ականջները՝ ցից։ Կը նշմարուին աչքերը, բերանը։ Բարձր պարանոցին կը կրէ երեք զարդարուն պրոնզէ մասսիւ օղակներ[1][2]։։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Եղջերուի արձանիկ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 20 Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
  2. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM