Ելենա Յակոբեան
| Ելենա Յակոբեան | |
|---|---|
| Անձնական տեղեկութիւն | |
| Սեռ` | իգական |
| Մասնագիտացում` | բիաթլոնիստ և լողորդ |
| Երկիր` |
|
| Ծննդեան ամսաթիւ` | 4 Հոկտեմբեր 1969 (56 տարեկան) |
| Ծննդավայր` | Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Միութիւն |
Ելենայ Հրաչիկի Յակոբեան (4 Հոկտեմբեր 1969, Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Միութիւն), ուքրանացի մարզուհի, պարալիմփիք լողի ախոյեան եւ բազմակի մրցանակակիր, ինչպէս նաեւ դահուկավազքի եւ պիաթլոնի Ձմեռային պարալիմփիք խաղերու կրկնակի մրցանակակիր։ Ուքրանիոյ սպորտի վաստակաւոր վարպետ (1998)։
Պարգեւատրուած է «Արժանիքներու համար» Ա․, Բ․ եւ Գ․ աստիճանի շքանշաններով[1][2][3], ինչպէս նաեւ «Օլկա» Բ․ եւ Գ․ աստիճանի շքանշաններով[4][5]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ելենայ Յակոբեան ծնած է 4 Հոկտեմբեր 1969-ին, Ենակիէվօ քաղաքին մէջ։ Մանկութեան տարիներուն անոր հետաքրքրութիւնները երաժշտութիւնն ու մարմնամարզն էին։
14 տարեկանին ընդունուած է Պելկորոտի երաժշտական ուսումնարանը։ Այնտեղ ենթարկուած է աւազակային յարձակման մը եւ մէջքին ստացած դանակի հարուած մը զինք զրկած է ինքնուրոյն շարժելու կարողութենէն՝ առանց սայլակի։
Չնայած ամբողջական ապաքինումը անկարելի եղած էր, ան աւարտած է երաժշտական ուսումնարանը, ապա ընդունուած՝ Տնեփրոպեթրովսքի պետական ֆիզիքական կուլտուրայի եւ մարմնամարզի հիմնարկը։
Մարզական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զբաղած է աթլեթիքայով, դահուկավազքով եւ պիաթլոնով, սակայն վերջապէս ընտրած է լողը՝ որպէս իր գլխաւոր մասնագիտութիւնը։
Սկզբնական շրջանին մարզուած է Իուրի Վտովիչենքօի ղեկավարութեամբ, 2001-2005 թուականներուն՝ Մարինա Քուզմինաի եւ Օլեկ Քուզմինի մօտ, իսկ 2005-էն սկսեալ իր հետ աշխատած է Լէոնիտ Մանկէրը։
1996 Ատլանթայի Պարալիմփիք խաղերուն 50, 100 եւ 200 մեթր ազատ ոճի մրցումներուն նուաճած է երեք արծաթէ մետալ։
2000 Սիտնիի Պարալիմփիք խաղերուն դարձեալ արժանացած է երեք արծաթէ մետալի նոյն մրցաձեւերուն մէջ։
2004 Աթէնքի Պարալիմփիք խաղերուն աւելի յաջող ելոյթ ունեցած է եւ դարձած՝ 50 մեթր լողի ախոյեան։
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2008-ին Ելենա Յակոբեան ամուսնացած է եւ աւարտած իր մարզական ասպարէզը։ 2010-ին ունեցած է երկու զաւակ[6]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Указ Президента України № 1189/2000 від 02.11.2000 «Про нагородження переможців та призерів XI Параолімпійських ігор»
- ↑ Указ Президента України № 201/98 від 18 березня 1998 року «Про відзначення нагородами України спортсменів, які успішно виступили на зимових Параолімпійських іграх 1998 року в м. Нагано»
- ↑ Указ Президента України № 776/96 від 30.08.1996 «Про нагородження Почесною відзнакою Президента України»
- ↑ Указ Президента України № 909/2008 від 7 жовтня 2008 року «Про відзначення державними нагородами України спортсменів, тренерів та фахівців національної збірної команди України серед спортсменів-інвалідів на XIII літніх Паралімпійських іграх»
- ↑ Указ Президента України № 1260/2004 від 19.10.2004 «Про відзначення державними нагородами України членів національної збірної команди України серед спортсменів-інвалідів на ХІІ літніх Паралімпійських іграх»
- ↑ Вітання Олені АкопянԿաղապար:Ref-uk