Ելենա Թոնունց

Ելենա Թոնունց
Ծնած է 17 Յուլիս 1954(1954-07-17)[1] (69 տարեկան)
Ծննդավայր Մակատան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ
Մոսկուայի Պետական Համալսարանի Երկրաբանական Բաժանմունք
Մասնագիտութիւն ժապաւէնի բեմադրիչ, դերասանուհի

Ելենա Կոնստանդին Թոնունց (17 Յուլիս 1954(1954-07-17)[1], Մակատան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), խորհրդային ռուս բեմավար, շարժանկար պատրաստող, դերասանուհի։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մանկութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ելենա Թոնունցը ծնած է 1954 թուականին Մագատանի մէջ։ Հայրը՝ ծովային նաւատորմի սպայ էր, որ Ելենայի մէջ սերմանած էր մարզանքի հանդէպ սէրը։ Մինչեւ հինգերորդ դասարանը աղջնակը լրջօրէն կը զբաղէր գեղարուեստական մարմնամարզութեամբ։ Բացի այդ, երկար ժամեր կ'անցնէր պալէթի արհեստանոցին մէջ։[2]

Ելենան յաջողութեամբ կը համատեղէր մարզանքն ու պալէթը ուսման հետ։ Կը սորվէր գերազանց յառաջադիմութեամբ, պարբերաբար առաջին տեղերն կը զբաղեցնէր թուաբանութեան, բնագիտութեան ու քիմիագիտութեան նիւթերուն մէջ։ Այդ պատճառով նախքան մասնագիտութիւնը ընտրել առաջին հերթին մտածեց արհեստից բուհեր ընդունուելու մասին։[2]

Չկայացած Երկրաբան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ելենան տեղափոխուեցաւ Մոսկուա եւ շուտով ընդունուեցաւ Պետական համալսարանի երկրաբանական դպրոց։[3] Սակայն ուսման ընթացքին հասկցաւ, որ երկրաբանութիւնը իրը չէ։ 1976 թուականին աւարտեց համալսարանը։ Այդ տարիներուն երիտասարդ մասնագէտները կ'ուղարկէին տարբեր հաստատութիւններ եւ ընկերութիւններ, ուր վերջիններս պէտք է աշխատէին 3 տարի։ Ելենային ուղարկեցին Քրասնոյարսկի երկրամասի Տիւնոքորսկի քաղաք՝ Նիւթական հումքի համամիութենական հաստատութիւն։ Կեանքի պայմանները ծանր էին այնտեղ․ բարաքը բաց դաշտի վրայ էր, հաստատութիւն պէտք է հասներ ոտքով։ Ելենան որոշեց չերթալ աշխատանքի։[2]

Աղջկան սկսան փնտրել։ Ան, գրանցելով Կորքիի իր բարեկամներուն մօտ, մնաց ապրելու Մոսկուայի, մէջ տեղաւորուեցաւ աշխատանքի որպէս հաւաքարար եւ պատրատուեցաւ թատերական բուհ ընդունուելուն։[2]

Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դերասանուհի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ելենա Թոնունցը ընդունուեցաւ Ռուսաստանի թատերարուեստի համալսարան (ГИТИС)՝ Կոնստանդին Միխայլովի դասարան։[3] Առաջին եռամսեակին արդեն խաղաց առաջին դերը Փաւել Արսենովի «Զգացմունքներու Խռովք» ֆիլմին մէջ։ Մինչեւ 1981 թուականը՝ համալսարանը աւարտելը, նկարահանուեցաւ ֆանտաստիկ «Օրիոնի հանգոյցը» (Էա) ֆիլմին մէչ, «Նկարիչի կնոջ դիմանկարը» երաժշտական թատերգութեան մէջ (Վարիա), «Դիմականդես» երաժշտական կոմեդիայի մէջ (Նինայի Հիւրը)։[2]

Դերասանուհիի առաջին մեծ յաջողութիւնը Կալիի դերն էր՝ բեմավարներ Վիքթոր Մակարովի եւ Ալեքսանդր Փոլիննիկովի «Պահպանէք Կանանց» երաժշտական կատակերգութեան մէչ։ Դերասանուհիի խաղընկերներն էին Մարինա Շիմանսքայան, Անտրէյ Կրատովը, Իկոր Սկլեարը, Ալգկս Արլաուսկասը, իսկ այս ուրախ պատմութեան բոլոր գործողութիւնները կ'ընթանային Եուրի Անտոնովի երգերու տակ։ Դերասանուհին խոստովանած է, որ նկարահանման ժամանակ իր ֆիզիկական պատրաստուածութիւնը շատ օգնած է իրեն։[2]

Ելենա Թոնունցը աշխուժօրէն կը նկարահանուէր շարժապատկերի մէջ։ Հանդիսատեսը յիշեց անոր Շահերիզատէի կերպարէն «Շահերիզատէի Եւս Մէկ Գիշերը․․․», «Շահերիզատէի Նոր Հեքիաթները» եւ «Շահերիզատէի Վերջին Գիշերը» ֆիլմերուն մէջ։ Աննկատ չանցան նաեւ անոր դերերը «Գտիր Երջանկութեան Համար Պայտ» (Աննա Անտրիեշ եւ Աննուշկա) շարժապատկերի վիպակին մէջ, «Շանս» ֆանտաստիկ կատակերգութեան մէջ (Վանտա Սավիչը երիտասարդ տարիքին), «Այլմոլորակայինը» (Իկորի աշխատակիցը), «Երբ արձագանքը Ետ Կու Գայ» (Լեյլա Պատալովա) թատերգութեան մէջ։[2]

Բեմավարուհի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ելենան ընդունուեց ՎԳԻԿ-ի բեմավարութեան դպրոց՝ Եուրի Օզերովի արհեստանոց։[3] Ուսանելու տարիներուն՝ 1990 թուականին, իր գրած ֆիլմի պատրաստութեան հիման վրայ նկարահանեց առաջին՝ «Մի անգամ երեկոյեան» կարճ ֆիլմը։ Ֆիլմը բարձր գնահատուեցաւ մասնագէտներու կողմէ՝ ստանալով բազմաթիւ մրացանակներ եւ պարգեւներ Ֆրանսայի եւ Գերմանիոյ ուսանողական փառատօններուն։[2]

1992 թուականին աւարտեց ՎԳԻԿ-ը, իսկ 1994 թուականին պաստար բարձրացաւ անոր երկրորդ ֆիլմը՝ «Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի»։[2]

Կեանքի վերջին տարիներուն պարբերաբար ոչ մեծ դերերով կը նկարահանուէր շարժապատկերի մէջ։[2]

Ֆիլմագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դերերը Շարժապատկերի Մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ Դերերը Շաժապատկերի Մէջ
2014 Որդին
2013 Արհեստագործները Ռատեցկիի կինը
2013 Մոսկուա․ 3 կայարան
  • Օգնականը
յարեւանուհի
2011 Տերմինալ բնակարանի տանտիրուհի
2011 Իմ երկրորդ կէսը Ելենա Նիկոլայեւնա
2011 Լիուպա․ Լիուպով Վալենթինա Իւանովնա
2011 Ժամանակ երկուսի համար Եկատերինա
2010 Путейцы-2 դրուագ
2010 Հրաշալի տղամարդիկ Նիկի նախկին սիրելին
2010 Գարաժները
  • Զոքանչը որպէս երեւոյթ
ուսուցչուհի
2010 Վարենկա․ Ուրախութեան եւ դժբախտութեան ժամանակ դրուագ
2009 Паутина-3
  • Ձեր հերթն է, վարպետ
դրուագ
2008 Այդ ձմռուայ հացը
2001 Բեւեռային աստղի տակ
1993 Վերադարձը
1992 Շահի ադամանդները Լենա
1990 Ես պատերազմ եմ յայտարարում ձեզ Թամարա
1989 Ստալինկրատ դրուագ
1988 Մասնաւոր այց գերմանական կլինիկա
1988 Երբ արձագանգը ետ կը գայ Լեյլա Պատալովա
1987 Շահերիզատէի վերջին գիշերը Շահերիզատա
1986 Շահերիզատայի նոր հեքիաթները Շահերիզատա
1985 Тевье-молочник Պեյլկա
1985 Տոն Ժուանի գայթակղութիւնը Տոլորես
1984 Շանս Վանտա Սավիչ
1984 Եօթը տարերք բժիշկ
1984 Այլմոլորակայինը Իկորի աշխատակցուհին
1984 Շահերիզատէի եւս մէկ գիշերը Շահերիզատէ
1983 Երջանկութեան համար գտիր պայտ Աննա Անտրիեշ եւ Աննուշկա
1983 Լեթարգիա դրուագ
1983 Յոյսի գարուն Նինա
1983 Ափ դրուագ
1982 Մարիա մայրը դրուագ
1981 Նկարիչի կնոջ դիմանկարը Վարիա
1981 Դիմակահանդէս հիւր
1981 Պահպանէք կանանց Կալիա
1980 Օրիոնի հանգոյցը Էա
1979 Սիրելիներից մի բաժանուէք դրուագ
1977 Զգացմունքների խռովք դրուագ

Բեմավարութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ
1994 Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի
1990 Մի անգամ երեկոյեան

Ֆիլմի Պաստրաստութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ
1994 Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի
1990 Մի անգամ երեկոյեան

Արտադրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ֆիլմ
1994 Ես քեզ ոչ մի տեղ բաց չեմ թողնի

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]