Ելենա Ապաճեան
| Ելենա Ապաճեան |
|---|
Ելենա Աւետիքի Ապաճեան (29 Մայիս 1922, Թիֆլիս, Անդրկովկասի ԽՖՍՀ - 2015, Երեւան, Հայաստան), հայ դաշնակահարուհի, մանկավարժ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ելենա Ապաճեանը ծնած է 29 Մայիս 1922-ին, Թիֆլիս քաղաքին մէջ։
1926 թուականէն բնակած է Լենինականի մէջ, ուր ստացած է իր նախնական երաժշտական կրթութիւնը։ 1934 թուականին մասնակցած է պատանի շնորհալիներու հանրապետական օլիմպիական մրցումներուն եւ արժանացած է առաջին մրցանակի։
1939–1940 թուականներուն ուսանած է Մոսկուայի Գնեսիններու անուան երաժշտական ուսումնարանին մէջ, իսկ 1945 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական քոնսերվաթորիայի դաշնամուրի բաժինը (Ռոբերտ Անդրիասեանի դասարան)[1]։
1945 թուականէն սկսած է դասաւանդել նոյն քոնսերվաթորիայի դաշնամուրի բաժնին մէջ։ Միաժամանակ, 1947–1952 թուականներուն դասաւանդած է Ալեքսանդր Սպենդիարեանի անուան երաժշտական մասնագիտական դպրոցին մէջ, իսկ 1950–2006 թուականներուն՝ Երեւանի Չայքովսկիի անուան երաժշտական դպրոցին մէջ։
1970 թուականէն եղած է «Երաժիշտ» թերթի խմբագիրը։ Կազմած եւ խմբագրած է հայ կոմպոզիտորներու դաշնամուրային ստեղծագործութիւններու շարք մը ուսումնական ձեռնարկներ, ինչպէս նաեւ մեթոտական ձեռնարկներու հեղինակ է։
1992 թուականին արժանացած է փրոֆեսորի կոչման։
Մենահամերգներով հանդէս եկած է տարբեր նուագախումբերու հետ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Работа в Ереванской консерватории. Часть II
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան։ Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,։ 2019։ էջ 7