Ելենա Ալեքսանեան
Ելենա Ալեքսանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 18 Դեկտեմբեր 1933 |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 24 Յուլիս 2008 (74 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Մասնագիտութիւն | գրականագէտ, թարգմանիչ, գրաքննադատ և բանասէր |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան և Մաքսիմ Կորքիի անուան գրականութեան հիմնարկ |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտութիւններու դոկտոր և փրոֆեսոր |
| Անդամակցութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան, Կոմունիստ?, Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան և Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան |
| Ելենա Ալեքսանեան Ուիքիդարանին մէջ | |
Ելենա Աշոտի Ալեքսանեան (18 Դեկտեմբեր 1933, Երեւան, Խորհրդային Միութիւն - 24 Յուլիս 2008, Երեւան, Հայաստան), հայ գրականագէտ, քննադատ, թարգմանչուհի, բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր։ 1969 թուականէն անդամ էր ԽՍՀՄ գրողներու միութեան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ելենա Ալեքսանեան ծնած է 18 դեկտեմբեր 1933-ին, Երեւանի մէջ։
1955 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզուի եւ գրականութեան բաժինը։
1955–1957 թուականներուն աշխատած է Երեւանի պետական համալսարանի հրատարակչութեան մէջ՝ որպէս խմբագիր, իսկ 1957–1963 թուականներուն՝ «Կոմունիստ» (ռուսերէն) թերթի խմբագրութեան գրականութեան եւ արուեստի բաժնին մէջ։
Երեւանի պետական համալսարանի հեռակայ ասպիրանտուրան աւարտելէ ետք, 1963–1964 թուականներուն մասնագիտական վերապատրաստում անցուցած է Մոսկուայի Մաքսիմ Կորքիի անուան Համաշխարհային գրականութեան ինստիտուտին մէջ։
1964–1966 թուականներուն ռուս գրականութիւն դասաւանդած է Երեւանի Վալերի Բրիւսովի անուան ռուսաց եւ օտար լեզուներու մանկավարժական ինստիտուտին մէջ։
1967 թուականէն աշխատած է ՀՀ ԳԱԱ Գրականութեան ինստիտուտի գրական կապերու բաժնին մէջ՝ որպէս աւագ գիտաշխատող։
1965 թուականին պաշտպանած է «Կ. Պաուստովսկին որպէս նովելագիր» թեմայով ատենախօսութիւնը եւ ստացած բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան։
1978 թուականին պաշտպանած է «Հայկական ռէալիզմը եւ ռուս գրականութիւնը» թեմայով դոկտորական ատենախօսութիւնը եւ ստացած բանասիրական գիտութիւններու դոկտորի աստիճան։
Գիտական եւ գրական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռուսերէնով առանձին հատորներով լոյս տեսած են անոր հետեւեալ մէնագրութիւնները․
- Կ. Պաուստովսկին որպէս նովելագիր (Մոսկուա, 1969)
- Հայկական ռէալիզմը եւ ռուս գրականութիւնը (Երեւան, 1977)
- Գրականութեան շարժումը. յօդուածներ (Երեւան, 1985)
Հայերէնէն ռուսերէնի թարգմանած է Աւետիք Իսահակեան, Սերօ Խանզադեան, Վարդգէս Պետրոսեան, Հայկ Վարդանեան, Ռաֆայէլ Արամեան եւ Պերճ Զէյթունցեանի ստեղծագործութիւնները[1]։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2003 թուականին արժանացած է Հայաստանի գրողներու միութեան Լ. Մկրտչեանի անուան մրցանակին եւ Հայ-ռուսական համալսարանի մրցանակին՝ «Հայաստանը կ՛ապրի հզօր հոգիով» գիրքին համար։
Հայերէն երկերի մատենագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրականութիւնը եւ ժամանակը. սովետահայ գրականութեան զարգացման հարցեր (ժողովածու, հատորի յօդուածներէն մէկուն հեղինակն է Ելենա Ալեքսանեան), Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1980, 360 էջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 31
- 18 Դեկտեմբերի ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Երեւան ծնածներ
- 24 Յուլիսի մահեր
- 2008 մահեր
- Երեւան մահացածներ
- ԵՊՀ շրջանաւարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ փրոֆեսորներ
- Հայ կին գրողներ
- Բանասիրական գիտութիւններու դոկտորներ
- ԽՍՀՄ գրողներու միութեան անդամներ
- Խորհրդային գրականագէտներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Հայ բանասէրներ
- Հայ գրականագէտներ
- Հայ գրաքննադատներ
- Հայ թարգմանիչներ