Եթովպիական Ուղղափառ Եկեղեցի
Եթովպիական Ուղղափառ Եկեղեցի, Արեւելեան ուղղափառ ոչ-Քաղկեդոնական եկեղեցիներու ընտանիքին կը պատկանի, սկիզբ առած է 330 թուականին՝ Աքսումի թագաւորութեան կողմէ քրիստոնէութեան ընդունմամբ:
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եթովպիական Ուղղափառ Եկեղեցին (ամհարերէն՝ የኢትዮጵያ ኦርቶዶክስ ተዋሕዶ ቤተ ክርስቲያን[1], Yäityop'ya ortodoks täwahedo bétäkrestyan), Արեւելեան հնագոյն եկեղեցիներէն ամենամեծն է։ Նախքան եւրոպական գաղութացումը Ենթասահարայի մէջ ծագած քանի մը քրիստոնէական եկեղեցիներէն մէկն էր[2]։ Եթովպիական Ուղղափառ Եկեղեցին սկիզբ առած է 330 թուականին՝ Աքսումի թագաւորութեան կողմէ քրիստոնէութեան ընդունմամբ[3]։ Եթովպիայի եկեղեցին ունի 36-51 միլիոն հետեւորդ[4][5][6]։
Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի հիմնադիր անդամ է[7]։
Եթովպիական Ուղղափառ Եկեղեցին հաղորդակցութեան մէջ է Արեւելեան հնագոյն եկեղեցիներու հետ (Էրիթրէական ուղղափառ եկեղեցի, Ղպտի ուղղափառ եկեղեցի, Մալանկարա ուղղափառ ասորական եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի եւ Ասորական ուղղափառ եկեղեցի)։ Դաւանակից այս եկեղեցիները կը կոչուին՝ Արեւելեան Ուղղափառ Ոչ-Քաղկեդոնական Եկեղեցիներ, որովհետեւ կ'ընդունին լոկ առաջին երեք Տիեզերական Ժողովները եւ կը մերժեն 451-ին գումարուած Քաղկեդոնի Դ. Տիեզերական Ժողովը: Անոնք ունին իրենց սեփական հոգեւոր պետերը, յառաջ կը տանին ինքնուրույն գործունէութիւն մը, կը գործածեն իրենց ազգային լեզուները եւ կը նկատուին միաբնակ եկեղեցիներ:
Եթովպիական Ուղղափառ Եկեղեցին 4-րդ դարու առաջին կէսէն մինչեւ ինքնավարութիւն ստանալը՝ 1959 թուական, եղած է Ալեքսանդրիայի Ղպտի ուղղափառ եկեղեցւոյ վարչական մէկ մասը[8]։
Եկեղեցւոյ հիմնադիրը կը նկատուի Սուրբ Ֆրումենտիոսը: Եկեղեցին ինքնաճանաչում ստացած է 1959-ին: Կեդրոնն է՝ Եթովպական եկեղեցւոյ աթոռանիստ Սուրբ Երրորդութեան Մայր Տաճարը, Ատիս Ապապայի մէջ: Եկեղեցական արարողութիւնները կը կատարուին Ամհարերէն, Ջեզ, Տիգրայերէն, Օրոմօ լեզուներով[9]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ethiopian Orthodox Tewahedo Church, Addis Ababa։ «የኢትዮጵያ ኦርቶዶክስ ተዋሕዶ ቤተ ክርስቲያን»։ ZEOrthodox.org։ Ethiopian Orthodox Tewahedo Church։ արտագրուած է՝ 20 Յունիս 2021 թ.
- ↑ Harrower Michael J (Winter 2019)։ «Beta Samati: discovery and excavation of an Aksumite town»։ Antiquity 93 (372): 1534–52։ doi:10.15184/aqy.2019.84 – via Cambridge.org
- ↑ Moore Dale H. (1936)։ «Christianity in Ethiopia»։ Church History 5 (3): 271–284։ ISSN 0009-6407։ JSTOR 3160789։ doi:10.2307/3160789
- ↑ «Orthodox Christianity in the 21st Century»։ Pew Research Center's Religion & Public Life Project։ 8 Նոյեմբերի 2017թ.։ «Ethiopian Orthodox Tewahedo Church has an estimated 36 million adherents, nearly 14% of the world's total Orthodox population.»
- ↑ «Ethiopia: An outlier in the Orthodox Christian world»։ Pew Research Center
- ↑ «Ethiopia»։ The World Factbook։ 6 Նոյեմբեր 2023 թ.։ արտագրուած է՝ 16 Սեպտեմբեր 2022 թ․։ «Population 116,462,712 (2023 est.)… Ethiopian Orthodox 43.8%»
- ↑ "Ethiopian Orthodox Tewahedo Church", World Council of Churches website (accessed 2 June 2009)
- ↑ «Ethiopian Orthodox Tewahedo Church»։ Encyclopædia Britannica։ Բրիտանիկա Հանրագիտարան։ արտագրուած է՝ 16 Սեպտեմբեր 2022 թ.
- ↑ https://www.ethiopianorthodox.org/