Եաշար Քեմալ
| Եաշար Քեմալ թրք.՝ Yaşar Kemal | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | թրք.՝ Kemal Sadık |
| Ծնած է | 6 Հոկտեմբեր 1923[1][2][3][…] |
| Ծննդավայր | Գյոկչեդամ, Թուրքիա |
| Մահացած է | 28 Փետրուար 2015[1][4][2][…] (91 տարեկանին) |
| Մահուան վայր | Պոլիս, Թուրքիա[5][6] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | քուրդ?[7] |
| Մայրենի լեզու | թրքերէն |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ցախ Մեմեդ?[8], Teneke?, Sarı Sıcak? և Ağrıdağı Efsanesi? |
| Մասնագիտութիւն | հեղինակ, վիպասան, լրագրող, բանաստեղծ, վիպասան, գրագէտ և թարգմանիչ |
| Ամուսին | Tilda Kemal? |
|
Ստորագրութիւն | |
Եաշար Քեմալ (թրք.՝ Yaşar Kemal, 6 Հոկտեմբեր 1923[1][2][3][…], Գյոկչեդամ, Թուրքիա - 28 Փետրուար 2015[1][4][2][…], Պոլիս, Թուրքիա[5][6]), ազգութեամբ քիւրտ արձակագիր, Թուրքիոյ յետպատերազմեան արձակի վարպետը։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քեմալի ընտանիքը Վանէն տեղափոխուած է՝ Առաջին համաշխարհային պատերազմի ատեն։ Փոքր ժամանակ դժբախտ պատահարի մը պատճառով կորսնցուցած է աջ աչքը, երբ հայրը ոչխար կը զոհաբերէր։
Հինգ տարեկանին հօրը սպանութեան ականատես եղած է։
Ստեղծագործական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եաշարի վէպերը կը խօսին հոգեբանական դաժան հակասութիւններու մէջ բռնուած այն պարզ մարդոց մասին, որոնք հալածուած են իրենց ճակատագիրէն եւ չարչարագին ճիգերով կը փնտռեն ելքը։
Իր հերոսները ժառանգած են այն գիւղաշխարհը, որուն վրայէն անցած է Հայոց ցեղասպանութեան սեւ ստուերը։
Եաշար Քեմալ կը գրէ մեծ մարդկայնութեամբ եւ կարեկցանքով: Ան մէկ-մէկ կը յիշեցնէ իր ընթերցողին, որ այս հողերը ունէին իրենց հարազատ տէրերը, շինարար մէկ ժողովուրդ, որ վաղուց դադրած է ապրելէ հոս։
Ո՞ւր գացին անոնք` կ՛ըլլայ յաջորդ եւ անխուսափելի հարցումը` առանց յստակ պատասխանի: Կը պարզուի, որ իր հերոսները նաեւ զրկուած են այս առումով. անոնք չունին պատմական յիշողութիւն եւ ստիպուած են կրել այս ծանր բեռը:
Իր պատմուածքները չեն իտէալականացներ գաւառի կեանքը: Անոնց խստամբեր մթնոլորտը իրական հայելին է գաւառի հայոց կեանքին: Եաշար Քեմալի վէպերը իւրայատուկ ձեւով կը շարունակեն տարեգրութիւնը մարդկային այն իրականութեան, որուն բաբախուն վկայութիւնը կ՛ապրի Արեւմտահայ գրականութեան էջերուն մէջ: Եաշար Քեմալ կու տայ միւս երեսը գաւառին: Ան կու տայ թուրքերու «վերապրող» գաւառին բնութագիրը Ցեղասպանութենէն տասնամեակներ ետք[9]։
Եաշար Քեմալի ժամանակները շատ աւելի անթոյլատու էին քան այսօր, եւ ան եղաւ առաջին ձայներէն մէկը իր ընդվզումը բարձրաձայնող:
Անոր գործերը վէպեր են՝ «Երկաթի կտոր», «Ցախ Մեմետ», «Աջակցութիւն» եւ այլ վէպեր։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2013 թուականին պարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան «Գրիգոր Նարեկացի» յուշամետալով[10]։
Ծնօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Discogs — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Özkök E. https://www.hurriyet.com.tr/ne-zamandan-beri-kurt-oldun-5345760 — 2006.
- ↑ https://www.cumhuriyet.com.tr/kultur-sanat/turkcenin-ruzgar-tanrisi-yasar-kemal-98-yasinda-1874716
- ↑ «Եաշար Քեմալի Մահուան Առթիւ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-03-05։ արտագրուած է՝ 2026-06-18
- ↑ «Թուրք գրողին հանձնվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ օգոստոսի 7-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ փետրվարի 9