Եան Վէրմիր
Յովհաննէս Վէրմիր (ոչ ուշ քան 31 Հոկտեմբեր 1632, Դելֆտ, Հոլանտա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[3][4][5] - Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Դելֆտ, Հոլանտա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6][7][5]), պարոկկօ դարաշրջանի հոլանտացի հռչակաւոր գեղանկարիչ, հոլանտական գեղանկարչութեան ոսկէ դարաշրջանի ներկայացուցիչ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վէրմիրի կեանքէն շատ բան յայտնի չէ։ Ան ծնած է (համենայնդէպս կնքուած է) Տելֆտում 31 Հոկտեմբեր 1632 թուականին, գործարար վաճառողի ընտանիքի մէջ։ Յովհաննէսը ընտանիքի երկրորդ երեխան էր, եւ ծնողներուն միակ որդին։ Անոր հայրը ծագումով Անտվերպենէն էր, 1611 թուականին տեղափոխուած էր Ամսթերտամ եւ կ'աշխատէր որպէս մետաքսի ջուլհակ։ 1653 թուականին ան ամուսնացաւ, տեղափոխուեցաւ Տելֆտ, եւ դարձաւ իջեւանատան տէր։ Ան կը շարունակէր զբաղիլ մետաքսագործութեամբ, ինչպէս նաեւ արձանագրուած էր Տելֆտի Սբ. Լուկայի համքարութեան մէջ, որպէս արուեստի իրերու վաճառական։
Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Յովհաննէս Վէրմիրի աշակերտ եղած տարիներուն մասին ստոյգ տեղեկութիւններ չեն պահպանուած։ Յայտնի է, որ 29 Դեկտեմբեր 1653 թուականին Յովհաննէս Վէրմիրին ընդունեցին Սբ. Լուկայի համքարութիւն։ Համքարութեան մասնակցութեան նախապայմանն էր 6 տարուան գեղանկարչութեան խորացած ուսուցում համքարութեան անդամ-վարպետին մօտ։ Յովհաննէս Վէրմիրը ծանօթ էր նկարիչներ Լէոնարտ Բրամերի եւ Հերարտ վոն Պորխի հետ։ Այդ փաստի հիման վրայ ենթադրութիւններ կատարած են, որ Յովհաննէս Վէրմիրը աշակերտած է անոնցմէ մէկուն քով։ Բացի ատկէ չափազանց տարածուած է չհաստատուած վարկածը, որ Յովհաննէս Վէրմիրին ուսուցիչ եղած է Կարել Ֆապրիցիուսը, որ իր հերթին Ռեմպրանտի աշակերտն էր։ Անշուշտ, Յովհաննէս Վէրմիրի ստեղծագործութեան վրայ հսկայական ազդեցութիւն ունեցած է ժանրային գեղանկարչութեան հոլանտացի վարպետ Պիտեր տէ Հոոխը, բնակուած է Տելֆտի մէջ 1652-1661 թուականներուն։ Անոր ոճը գտած է իր հետագայ զարգացումը Յովհաննէս Վէրմիրի կտաւներուն վրայ։
Ընտանիք եւ աշխատանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
20 Ապրիլ 1653 թուականին Յովհաննէս Վէրմիրը ամուսնացաւ Կատարինա Պոլնեսի հետ, որ Տելֆտի շրջակայ գիւղերէն էր։ Յովհաննէս Վէրմիրին կալվինիստական հաւատքը սկզբնապէս դժգոհութիւն յառաջացուցած էր Պոլնեսի կաթոլիկ ընտանիքին մէջ։ Միայն կաթոլիկ Բրամերի յորդորներէն յետոյ Վէրմիրի ապագայ զոքանչը աղջկան ամուսնութեան համաձայնութիւն տուաւ։
1660 թուականին Յովհաննէս Վէրմիրը կնոջ հետ տեղափոխուեցաւ զոքանչին տունը։ Վերմիրը ունէր 15 երեխաներ, որոնցմէ 4-ը մահացած են վաղ տարիքին։ Ակնյայտ էր, որ Յովհաննէս Վէրմիրին նիւթական վիճակը լաւ էր, քանի որ ան կրցա առծ էր առանց որեւէ խնդիրի կերակրել իր երեխաներուն։ Յայտնի էր, որ ան տարուան ընթացքին 2 նկար կը նկարէր, որովհետեւ Յովհաննէս Վէրմիրը ունէր եկամուտի այլ աղբիւրներ։ Ան կ'օգնէր իր մօրը ղեկավարել Տելֆտի գլխաւոր շուկային մէջ գտնուող պանդոկը, որ ան ժառանգած էր ամուսինին մահէն ետք։
Ի տարբերութիւն բազմաթիւ այլ նկարիչներու, Յովհաննէս Վէրմիրը չունէր աշակերտներ։
Կեանքին վերջին տարիները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կեանքին վերջին տարիներուն նկարիչի ֆինանսական դրութիւնը զգալիօրէն վատացաւ եւ ան ստիպուած էր կանխիկ առնել իր գործերու գինը։ 1672-1679 թ. Ֆրանսայի հետ պատերազմի հետեւանք գեղանկարչութեան առեւտուրը կեցաւ։ 30 Ապրիլ 1676 թուականը կրող Յովհաննէս Վէրմիրի կնոջ խնդրագրին մէջ թուագրուած է իրենց պարտքերը, ուր կը պարզէր, որ պատերազմի ժամանակ ամուսինը ստիպուած էր ծախել նկարները ցած գիներով։
1675 թուականին Յովհաննէս Վէրմիրը հիւանդացաւ եւ քանի մը օր ետք մահացաւ։ 15 Դեկտեմբեր 1675 թուականին Յովհաննէս Վէրմիրի յուղարկաւորութիւնը կատարուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ, Տելֆտի Աուդէ Կերկ եկեղեցւոյ մէջ։ Կինը ստիպուած էր հրաժարիլ ժառանգութենէն եւ փակել այդ պարտքերը։
Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ի պատիւ Յովհաննէս Վէրմիրի կոչած են աստերոիտ (4928) Vermeer, որը յայտնաբերուած է Ղրիմի աստղադիտարանին մէջ 21 Հոկտեմբեր 1982 թ.-ին։
Վերմիրի նկարներու ցանկ
Ներկայիս աշխարհի մէջ յայտնի է Յովհաննէս Վէրմիրի ընդամէնը 37 փոքրածաւալ աշխատանք։ Նկարներու թուագրութիւնը արուեստի պատմագրութեան համար կը մնայ սկզբունքային խնդիր, որովհետեւ նկարիչը թուագրած է ներկայիս յայտնի նկարներէն միայն երեքը՝ Կաւատուհու մօտ, Աստղագէտը եւ Աշխարհագրագէտը։ Մնացած բոլոր նկարներու թուականները մօտաւոր են, քանի որ պահպանուած տեղեկութիւններն ու տուեալները բաւարար չեն յստակ թուականներ նշելու համար։[8]
Նկար | Վերնագիր | Թուական | Չափեր, նիւթ | Գտնուելու վայրը | |
---|---|---|---|---|---|
1 | ![]() |
Քրիստոսը Մարիամի եւ Մարթայի մօտ | 1654/1655 | 160 × 142 սմ, կտաւ, իւղաներկ | Շոտլանտիայի ազգային պատկերասրահ, Էտինպուրկ |
2 | ![]() |
Սուրբ Պրակսետան (վերագրուած է) | 1655 | 101, 6 × 82, 6 սմ., կտաւ, իւղաներկ | Այցելութիւններու շաբելի թանգարան ֆրանսերէն՝ Musée de la Chapelle de la Visitation, Մոնակօ (Պարպարա Պիաչեսկա Ճոնսոնի հաւաքածոյ) |
3 | ![]() |
Տիանան ուղեկցորդուհիներու հետ | 1655/1656 | 98, 5 × 105 սմ, կտաւ, իւղաներկ | Մաուրիցհոյս, Հաագա |
4 | ![]() |
Կաւատուհու մօտ | 1656 | 143 × 130 սմ, կտաւ, իւղաներկ | Հին վարպետներու պատկերասրահ, Տրեզտեն |
5 | ![]() |
Քնացած աղջիկը | 1657 | 87, 6 × 76, 5 սմ, կտաւ, իւղաներկ | Մետրոպոլիտեն թանգարան, Նիւ Եորք |
6 | Բաց պատուհանի մօտ նամակ կարդացող աղջիկը | 1657 | 83 × 64, 5 սմ, կտաւ, իւղաներկ | Հին վարպետներու պատկերասրահ, Տրեզտեն | |
7 | ![]() |
Փողոց Տելֆտում | 1657/1658 | 54, 3 × 44 սմ, կտաւ, իւղաներկ | Ռէյկսմուզեում, Ամսթերտամ |
8 | ![]() |
Զինուորն ու ծիծաղող աղջիկը | 1658 | 49, 2 × 44, 4 սմ, կտաւ, իւղաներկ | Ֆրիկի հաւաքածու, Նիւ Եորք |
9 | ![]() |
Գինու գաւաթը | 1658–1660 | 66, 3 × 76, 5 սմ, կտաւ, իւղաներկ | Գեղանկարչութեան պատկերասրահ, Պերլին |
10 | ![]() |
Կաթնավաճառուհին (նկար, Վերմիր) | 1658–1660 | 45, 4 × 41 սմ, կտաւ, իւղաներկ | Ռեյկսմուզեում, Ամսթերտամ |
11 | ![]() |
Գինու գաւաթով աղջիկը (Կինը եւ երկու տղամարդիկ) | 1659/1660 | 78 × 67, 5 սմ, կտաւ, իւղաներկ | Հերցոգ Անտոն Ուլրիխի թանգարան, ՊԲրաունշվայգ |
12 | ![]() |
Տելֆտի տեսարան | 1660/1661 | 98, 5 × 117, 5 սմ, կտաւ, իւղաներկ | Մաուրիցհոյս, Հաագա |
13 | ![]() |
Երաժշտութեան ընդհատուած դասը | 1660/1661 | 38, 7 × 43, 9 սմ, կտաւ, իւղաներկ | Ֆրիկի հաւաքածու, Նիւ Եորք |
14 | ![]() |
Նամակ կարդացող կինը` կապոյտով | 1662–1664 | 46, 5 × 39 սմ, կտաւ, իւղաներկ | Ռեյկսմուզեում, Ամսթերտամ |
15 | ![]() |
Երաժշտութեան դասը (Տղամարդն ու կինը` վիրջինալի մօտ) | 1662–1665 | 74, 6 × 64, 1 սմ, կտաւ, իւղաներկ | Թագաւորական հավաքածու, Պուքինկեմեան պալատ, Լոնտոն |
16 | ![]() |
Կինը կշեռքով (Մարգարիտներ կշռող կինը) | 1662–1664 | 42, 5 × 38 սմ, կտաւ, իւղաներկ | Արուեստի պետական պատկերասրահ, Վաշինկթըն |
17 | ![]() |
Քնար նուագող աղջիկը պատուհանի մօտ | 1664 | 51, 4 × 45, 7 սմ, կտաւ, իւղաներկ | Մետրոպոլիտեն թանգարան, Նիւ Եորք |
18 | ![]() |
Մարգարտէ վզնոցով երիտասարդ կինը | 1664 | 55 × 45 սմ, կտաւ, իւղաներկ | Գեղանկարչութեան պատկերասրահ, Պերլին |
19 | ![]() |
Ջրի կժով երիտասարդ կինը` պատուհանի մօտ | 1664/1665 | 45, 7 × 40, 6 սմ, կտաւ, իւղաներկ | Մետրոպոլիտեն թանգարան, Նիւ Եորք |
20 | ![]() |
Մարգարտէ ականջօղով աղջիկը | 1665 | 45 × 40 սմ, կտաւ, իւղաներկ | Մաուրիցհոյս, Հաագա |
21 | ![]() |
Համերգը | 1665/1666 | 69 × 63 սմ, կտաւ, իւղաներկ | Իզապելլա Ստյուարտ Կարտների թանգարան, Պոսթոն (1990 թ.-ին՝ գողցուած է) |
22 | ![]() |
Նամակ գրող աղջիկը` դեղինով | 1665–1670 | 45 × 39, 9 սմ, կտաւ, իւղաներկ | Արուեստի պետական պատկերասրահ, Վաշինկթըն |
23 | ![]() |
Աղջկայ գլուխ | 1666/1667 | 44, 5 × 40 սմ, կտաւ, իւղաներկ | Մետրոպոլիտեն թանգարան, Նիւ Եորք |
24 | ![]() |
Սրինգով աղջիկը (վերագրուած է) | 1665/1670 | 20 × 17, 8 սմ, փայտ, իւղաներկ | Արուեստի պետական պատկերասրահ, Վաշինկթըն |
25 | Կարմիր գլխարկով աղջիկը | 1666/1667 | 23, 2 × 18, 1 սմ, փայտ, իւղաներկ | Արուեստի պետական պատկերասրահ, Վաշինկթըն | |
26 | ![]() |
Կինը, նամակը եւ աղախինը | 1667/1668 | 89, 5 × 78, 1 սմ, կտաւ, իւղաներկ | Ֆրիկի հաւաքածու, Նիւ Եորք |
27 | ![]() |
Աստղագէտը | 1668 | 50, 8 × 46, 3 սմ, կտաւ, իւղաներկ | Լուվր, Փարիզ |
28 | ![]() |
Աշխարհագրագէտը | 1668/1669 | 53 × 46, 6 սմ, կտաւ, իւղաներկ | Շտեդել, Ֆրանկֆուրթ (Մայն) |
29 | ![]() |
Սիրային նամակ | 1669/1670 | 44 × 38, 5 սմ, կտաւ, իւղաներկ | Ռեյկսմուզեում, Ամսթերտամ |
30 | ![]() |
Ժանեկագործուհին (նկար, Վերմիր) | 1669/1670 | 24, 5 × 21 սմ, կտաւ, իւղաներկ (տեղադրուած է փայտի վրայ) | Լուվր, Փարիզ |
31 | ![]() |
Նամակ գրող կինը եւ աղախինը | 1670 | 71 × 59 սմ, կտաւ, իւղաներկ | Իռլանտիայի պետական պատկերասրահ, Տուպլին |
32 | ![]() |
Երիտասարդ կինը վիրջինալի մօտ | 1670 | 25, 5 × 20 սմ, կտաւ, իւղաներկ | Վիննի հաւաքածոյ, Լաս Վեկաս |
33 | ![]() |
Հաւատի այլաբանութիւնը | 1671–1674 | 114, 3 × 88, 9 սմ, կտաւ, իւղաներկ | Մետրոպոլիտեն թանգարան, Նիւ Եորք |
34 | ![]() |
Կիթառ նուագող աղջիկը | 1672 | 53 × 46, 3 սմ, կտաւ, իւղաներկ | Քենվուտ հաուզ, Լոնտոն |
35 | ![]() |
Նկարիչի արուեստանոցին մէջ | 1673 | 130 × 110 սմ, կտաւ, իւղաներկ | Արուեստի պատմութեան թանգարան, Վիեննա |
36 | ![]() |
Վիրջինալ նուագող աղջիկը` կանգնած | 1673–1675 | 51, 7 × 45, 2 սմ, կտաւ, իւղաներկ | Ազգային պատկերասրահ, Լոնտոն |
37 | ![]() |
Վիրջինալ նուագող աղջիկը` նստած | 1673–1675 | 51, 5 × 45, 5 սմ, կտաւ, իւղաներկ | Ազգային պատկերասրահ, Լոնտոն |
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 Jan Vermeer — 2009.
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 3,0 3,1 http://www.telegraph.co.uk/culture/art/3648562/Drawn-into-the-darkest-corners.html
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 (unspecified title)
- ↑ 6,0 6,1 http://muse.jhu.edu/journals/utq/summary/v079/79.1.purtle.html
- ↑ 7,0 7,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Netta, I. (1996) Das Phänomen Zeit bei Jan Vermeer van Delft, S. 96. Hildesheim. ISBN 3-487-10160-2.
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|