Jump to content

Եանիս Սմարաղդիս

Եանիս Սմարաղդիս
յուն․՝ Γιάννης Σμαραγδής
Ծնած է 25 Ապրիլ 1946
Ծննդավայր Իրաքլիօ, Կրետէ
Քաղաքացիութիւն Յունական
Ազգութիւն Յոյն
Մասնագիտութիւն ֆիլմարտադրիչ, պաստառագիր
Ամուսին Էլենի Սմարաղդի (1967–2022)

Եանիս Սմարաղդիս (յուն․՝ Γιάννης Σμαραγδής)․ յոյն ֆիլմարտադրիչ, պաստառագիր (ժապաւէնի կամ «ֆիլմ»ի նախօրինակ գրող - անգլ.՝ screenwriter կամ scriptwriter), եւ ակադեմիայի անդամ։ Հոկտեմբեր 2024-ին, ան առաջին յոյն արտադրիչը եղած է որ «Եւրոպական Գիտութիւններու եւ Արուեստներու Ակադեմիային» կանոնաւոր անդամ ընտրուած է։

Սմարաղդիս ծնած է 1946-ին Իրաքլիօ, Կրետէ, եւ ֆիլմի ուսումը ստացած է Յունաստանի եւ Փարիզի մէջ՝ Ֆրանսա։ Ան հանրութեան երեւցաւ 1972-ին կարճ ժապաւէնով մը՝ «Երկու Երեք Բաներ» (12’) (Δύο τρία πράγματα...), որ Աթէնքի Էփիտաւրոսի փառատօնին արժանացաւ առաջին մրցանակին եւ ճանաչում գտաւ Մոնրէալի Ֆիլմի Փառատօնին (Գանատա)։ Եանիս Սմարաղդիս Աթէնքի Բանտիօ Համալսարանին մէջ դասաւանդած է Զանգուածային Լրատուութեան դասընթացքներ ("Բանտիոն Համալսարան, Ընկերային եւ Քաղաքական Գիտութիւններու բաժին"), ինչպէս նաեւ ֆիլմի ուղղութիւն եւ ժապաւէնագրութիւն Յունաստանի մէջ գտնուող ֆիլմի դպրոցներու մէջ։ Ան հրատարակած է 3 գիրքեր. «Բանաստեղծական Աշխարհագրութիւն» Γεωγραφία του μη ορατού (1995), «Գաւաֆիս» Καβάφης (1997)՝ «Գաւաֆիս» ժապաւէնի գրական ձեւը եւ «Հալանդրի հրապարակին եղնիկը» Η ελαφίνα της πλατείας Χαλανδρίου (2006)։

21 Հոկտեմբեր 2024-ին Եանիս Սմարաղդիս «Ամերիկայի Արտադրիչներու միութեան» պատուակալ անդամ է։

Գործերէն լուրջ թիւ մը պատգեւատրուած է զանազան միջազգային փառատօներու ընթացքին, ինչպէս նաեւ յունական ֆիլմի փառատօներու եւ պետական հեռատեսիլէն։ Ինչպէս օրինակ՝ Զերօ Խցիկ, Վերադարձի երգը, Գաւաֆիս, Սբիրոս Լուիս, Էլ Կրեքօ, Աստուած կը սիրէ խաւիարը, Քազանծաքիս, Քաբոդիսթրիաս։

  • Երկու Երեք Բաներ Δύο τρία πράγματα, 1972
  • Զերօ Խցիկ Κελί μηδέν, 1975
  • Գիշեր բարի ձեզի, պր․ Ալեքսանտր Καλό βράδυ, κύριε Αλέξανδρε, 1981
  • Ալալում Αλαλούμ, 1982
  • Վերադարձի երգը Το τραγούδι της επιστροφής (1983)
  • Գաւաֆիս Καβάφης (1996)
  • Սբիրոս Լուիս Σπύρος Λούις (2004)
  • Էլ Կրեքօ Ελ Γκρέκο (2007)
  • Աստուած կը սիրէ խաւիարը Ο Θεός αγαπάει το χαβιάρι, 2012
  • Քազանծաքիս Καζαντζάκης, 2017
  • Քաբոդիսթրիաս Καποδίστριας, 2025

Պաստառագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 1972: TWO THREE THINGS..., կարճ ժապաւէն.
  • 1975: ZERO CELL - կերպարի ֆիլմ.
  • 1981: A GOOD NIGHT TO YOU, MR. ALEXANDRE … - Նուիրուած յոյն գրող Ալեքսանդրոս Բաբադիամանտիսի կեանքին եւ գործին(60’).
  • 1983: HOMECOMING SONG - կերպարի ֆիլմ (90’).
  • 1996: CAVAFY – կերպարի ֆիլմ (85΄)․
  • 2004: SPYROS LOUIS – Նուիրուած Սբիրոս Լուիսին, արդի առաջին Ողիմպիական Խաղերու մարաթոնի վազքի յոյն ախոյեանին (60')․
  • 2007: EL GRECO –կերպարի ֆիլմ (112’).
  • 2012: GOD LOVES CAVIAR- կերպարի ֆիլմ (101’).
  • 2017: NIKOS KAZANTZAKIS - կերպարի ֆիլմ
  • 1985: HADJIMANUEL - TV շարք. հինգ դրուագ (60')։
  • 1987: AVE TASO KARATASSO - TV շարք. 13 դրուագ (45' իւրաքանչիւր)։ Թեկնածու լաւագոյն բեմադրիչի համար Բրակի հեռատեսիլի փառատօնին, 1989-ին:
  • 1988: HUSH… OUR COUNTRY IS SLEEPING - TV շարք. 13 դրուագ (45' իւրաքանչիւր)։
  • 2001: LES ENFANTS GATES - TV շարք. 18 դրուագ (32' իւրաքանչիւր, յունական պետական ET1 կայանին համար)։
  • 1978: VERGINA 1978 AD
  • 1979: CHRISTMAS AT VOIO
  • 1980: BUILDERS AND PELIKANS
  • 1980: A WEDDNING AT VELVENDO
  • 1981: CYCLOPS’ CAVE
  • 1981: THE PEOPLE UNDER THE WALLS
  • 1984: THE AEGEAN: FROM HOMER TO ELYTIS
  • 1986: SMILING ON THE WAY
  • 1990-1993: THUS SPAKE THE CITY
  • 1996: TRADITIONAL TANNERIES OF AMFISSA (30')
  • 1998: "I'VE BROUGHT TO ART."
  • 2004: CHRISTIAN MONUMENTS
  • 2009: LOOKING FOR IOANNIS VARVAKIS
  • 1997: OPERA OF THE SHADOWS
  • Քուէարկուած է Յունական համացանցին վրայ իբրեւ Յունաստանի ամէնէն սիրուած արուեստագէտը 2012-ին համար։
  • Պատուուած է Արղոսի 1-ին Մասնագիտական Բարձրագոյն Վարժարանի ուսանողներուն կողմէ․ Սմարաղդիս, 2013-ին անոնց «Եանիս Սմարաղդիս, Պատկեր եւ Ձայնի Արուեստանոց» նոր աշխատանոցին բացումը կատարեց։
  • Եւրոպական Խորհուրդէն (2010) արժանացած է Գերազանցութեան Մրցանակ Երիտասարդական Շարժունութեան Հետազօտութեան եւ Արհեստագիտութեան մրցանակին, «Գերազանցութեան Մրցանակներ, Յոյներ որոնք Օրինակելի են Նոր Սերունդին համար» ձեռնարկին ընթացքին։
  • Պատուակալ անդամ է Ժիւզեփփէ Շա՛քքա Միջազգային Մրցանակներու յանձնաժողովի (2012)։
  • Նշանակուած է Ժապաւէնի եւ Թատրոնի Տնօրէն եւ Բոլոր հարազատ բաժանմունքներու գիտական հետազօտութեանց ղեկավար, Միջազգային Իրաւագիտական Տնտեսական եւ Ընկերային Ուսմանց Հիմնարկին կողմէ I.S.G.E.S.I., (2013)։
  • Իմաստութեան Մրցանակ (Vraveion Sophiis) Աթէնքի Ազգային եւ Քաբոդիսթրիաքօ Համալսարանէն իր «ԷԼ ԿՐԷՔՕ» ժապաւէնին համար․ ամառ 2008, Տելֆի, Յունաստան։
  • Միջազգային Մրցանակ իբրեւ Աշխարհի Լաւագոյն Արտադրիչ «ԺԻՒԶԷՓՓԷ ՇԱՔՔԱ 2008», Հռոմ – Իտալիա։
  • Եւրօ - Ամերիկեան Կանանց Խորհուրդի Մրցանակ․ Սանթա Պարպարա, Քալիֆորնիա, 2008
  • «Արթեմիս» Միջազգային Մրցանակ՝ Եւրոպական - Ամերիկեան Կանանց Խորհուրդէն, 2008։
  • Պատուակալ Մրցանակ Թրիեստէի Մարէմեթրաճիօ Ֆիլմի Փառատօնին, Իտալիա, 2008։
  • STATUS Հանդէսին կողմէ 2008-ին Տարուան Տնօրէն ընտրուեցաւ։
  • Սմարաղդիս Ամերիկայի Արտադրիչներու միութեան պատուակալ անդամ է։

Այլ գործունէութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սմարաղդիս Աթէնքի Բանտիօ Համալսարանին մէջ ("Ընկերային եւ Քաղաքական Գիտութիւններու  Բանտիոն Համալսարան") դասաւանդած է Զանգուածային Լրատուութեան դասընթացքներ, ինչպէս նաեւ ֆիլմի ուղղութիւն եւ ժապաւէնագրութիւն Յունաստանի ֆիլմի զանազան դպրոցներուն մէջ։ Ան հրատարակած է 3 գիրքեր. «Բանաստեղծական Աշխարհագրութիւն» (1995), «ԳԱՒԱՖԻՍ» (1997) - Գաւաֆիս ժապաւէնի գրական ձեւը եւ «Հալանդրի հրապարակին եղնիկը» (2006)։

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Variety․ Ալեքսանդրոս ֆիլմ, 6-3-2024(անգլերէն)
  2. Alexandros Film․ Քաւաֆիս(անգլերէն)
  3. Screen Daily․ Էլ Կրեքօ(անգլերէն)
  4. The Guardian. Աստուած կը սիրէ խաւիարը(անգլերէն)
  5. [ https://www.filmy.gr/greek-all-time-box-office/ յունական box-office(յունարէն)]
  6. Ալեքսանդրոս ֆիլմ, Եանիս Սմարաղդիս(յունարէն)
  7. The internet movie database, Եանիս Սմարաղդիս(անգլերէն)
  8. Եանիս Սմարաղդիս, կենսագրական(յունարէն)
  9. Գիշեր բարի պր․ Ալեքսանտր, 0000026636 ΕΡΤ հեռատեսիլի կայանէն վաւերագրական ժապաւէն
  10. 008 Ալեքսանտրիա, Քաւաֆիս, 0000007335 ΕΡΤ-հեռատեսիլի կայանէն վաւերագրական ժապաւէն
  11. Նիւ Եորքի մէջ պատուուեցաւ Եանիս Սմարաղդիսին, ուր իր «Քաբոտիստրիաս» ժապաւէնի համաշխարհային առաջին ցուցադրութիւնը կատարեց(յունարէն)
  12. Աթինորամա - Եանիս Սմարաղդիս, գործերը(յունարէն)
  13. Եանիս Սմարաղդիս՝ «Մեծ պատիւ կը սեպեմ որ Եւրոպական Գիտութիւններու եւ Արուեստներու Ակադեմիան զիս իր անդամ ընտրեց, մանաւանդ՝ Արուեստներու եւ Մշակոյթի ոլորտին մէջ։ Ասիկա կ'ընկալեմ իբրեւ… (յունարէն)