Դիօնի
| Դիօնի | |
|---|---|
|
| |
| Ծնողներ | հայր՝ Ուրանոս[1], մայր՝ Եէա[1] |
| Երեխաներ | Աֆրոդիթի[2], Դիոնիսոս, Նիովի[3][4] և Աֆրոդիթի Բանդիմոս |
Դիօնի (յուն․`Διώνη)․ հին յունական իգական յատուկ անուն (մկրտութեան)։ Յունական դիցաբանութեան մէջ, կը պատկանէր Տիտաններու առաջին սերունդին։ Բազմաթիւ աւանդութիւններ կան Դիօնիին մասին։ Ան կը տօնէ Սեպտեմբեր 1-ին, Նոյեմբերին 1-ին կամ Մարտ 8-ին։
Աւանդութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ուրանոսին եւ Եէային դուստրն է, Քրոնոսի, Թիթիսին, Ռէային, Թեմիդային քոյրը։
- Իսիոդոսին համաձայն, Դիօնի Օգէանիդեսներէն մին էր, Ովկիանոսին եւ Թիթիսին դուստր։
- Ուրիշ աղբիւրներու համաձայն, Աթլանտասին դուստրն է։
Ուրիշ նշումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստրապոն կը նշէ որ Դօդօնիի գուշակարանի առաջին գուշակները տղամարդ էին, սակայն աւելի ուշ փոխարինուեցաւ երեք ղրէես կիներէ, որովհետեւ նոյն վայրին մէջ կը պաշտուէր նաեւ Դիօնի, որպէս Դիասին «սին+նաոս» Συν+ναός (թարգմ․՝ յաւելեալ տաճար)։ Ստրապոն նաեւ կը նշէ տաճար մը Դիօնիին նուիրուած Իլիաս գաւառին հին Լեբրէօին մէջ։
Օրֆիկեան ոգերգներուն մէջ Դիօնի Ուրանոսին դուստրն էր։ Հոմերոս մանաւանդ իր Իլիադային մէջ, կը ներկայացնէ Աֆրոդիթին ծռի մօրը ծունկերուն եւ ան որպէս իսկական մայր զայն կը գրկէ եւ կը մխիթարէ երբ Դիօնի կը գանգատի առիւծասիրտ Դիոմիդիին վարմունքին համար։
Թէոգրիթոս իր «Συρακόσιαι ἢ Ἀδωνιάζουσαι» գործին մէջ կը նշէ թէ կիպրացի Աֆրոդիթին Դիօնիին դուստրն է։
Պղատոն իր Συμπόσιον գործին մէջ կը յստակացնէ թէ երիտասարդ Աֆրոդիթին որ նաեւ Բանդիմոս կ՛անուանեն, Դիոսին եւ Դիօնիին դուստրն է։
Աբոլոնային մասին օֆրիկեան ոգերգին մէջ, Դիօնի աստուածուհին ներկայ կը գտնուի Դիլոս, Աբոլոնաս աստուծոյ ծնունդին Ռէային, Ամֆիթրիթիին, Թեմիդային եւ ուրիշ աստուածուհիներու հետ։
Անունը առած են
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քրոնոսին արբանեակներէն մեծութեամբ չորրորդը։
- 1868-ին յայտնաբերուած աստղակերպը իր անունը առած է՝ 106 Դիօնի (106 Dione)։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Emmy Patsi-Garin․ յունական դիցաբանութեան բառարան, հրտկչ․ «Χάρη Πάτση», Աթէնք 1969
- Ստրապոն Աշխարհագրական Geographica, Vol. VIII
- Իրոդոթոս Իսթորիէ, հտ․2, 54-57
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 (not translated to grc) 1.1.3 // Βιβλιοθήκη — 0001.
- ↑ Диона // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. Xа. — С. 755.
- ↑ Любкер Ф. Niobe // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 921–923.
- ↑ Любкер Ф. Tantalus // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1342.
- ↑ Յունական եւ հռոմէական կենսագրութիւն եւ դիցաբանութիւն․ Դիօնի(անգլերէն)
- ↑ Դասական հնադարի Հարբըրս բառարան․ Դիօնի(անգլերէն)
- ↑ Հոմերոսեան ոգերգ 3․Աբոլոնասին(անգլերէն)
- ↑ յունական դիցաբանութիւն․Դիօնի(անգլերէն)
- ↑ Աստղակերպ 106 Դիօնի(անգլերէն)