Դիքի
| Դիքի հին յուն․՝ Δίκη | |
|---|---|
|
Արդարադատութեան թեթրադրախմ՝ դրամ, Severus Alexander-ին ժամանակածրջանէն | |
| Ծնողներ | հայր՝ Զեւս[1][2] և Նոմոս, մայր՝ Թեմիս[1][2] և Էվսէվիա |
Դիքի (յուն․՝ Δίκη)․ յունական դիցաբանութեան մէջ, Դիքի Օրեսներէն (յուն․՝ Ώρες, յոգնակի) մէկն էր։ Ըստ Իսիոդոսին Թէողոնիային, ան Զեւսին եւ Թեմիս արդարութեան աստուածուհիին դուստրն էր եւ Իրինիին ու Էվնոմիասին քոյրը։ Ան կը մարմնաւորէր արդարութեան իմաստը, ինչպէս իր մայրը։
Դիքի, Էրինիեսներուն օգնութեամբ, կը հսկէր բարոյական կարգի պահպանման եւ պատիժներ կ’ընծայէր անոնց որ կը փորձէին խախտել զայն։ Բրոթաղորասի առասպելին համաձայն, ան որպէս աստուածութիւն չի յիշուիր, այլ իբրեւ բարոյական առաքինութիւն մը, որ մարդոց կը բաշխուի: Կը պատկերացուի երիտասարդ, նիհար կին մը որ հետը կը պարունէր կշիռք մը եւ գլխուն դափնեայ պսակ մը դրած էր։ Յաճախ կը նոյնանար Ասթրէային՝ արդարութեան եւ կոյսութեան աստուածուհին հետ։
Աստղակերպ 99 Դիքի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1868-ին յայտնաբերուած աստղակերպը կոչուեցաւ 99 Դիքի (99 Dike)
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Κακριδής Ι.Θ., (1986), Յունական Դիցաբանութիւն, հտ․ 2 - Աստուածները․ հրտկչ․՝ Αθηνών.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Любкер Ф. Δίκη // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 394–396.
- 1 2 Encyclopedia of Ancient Deities — 1 — Jefferson: McFarland & Company, 2000. — P. 151. — 597 p. — ISBN 0-7864-0317-9
- ↑ Դիքիին Օրֆիկեան օրհներգներ(յունարէն)
- ↑ Իսիոդոս Թէողոնիա (յունարէն)