Դաշոյն (Ք.Ա. 13-12-րդ Դարեր, Արթիկ)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 44 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 4,6 սանտիմետր |
Դաշոյն, Ք.Ա. 13-12-րդ դարերուն Արթիկի մէջ յայտնաբերուած սեպաձեւ շեղբով միաձոյլ դաշոյն, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2346-331 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկսայր դաշոյնը երկու երեսէն զարդարուած է ակօսներով, որոնց միջեւ գալարուող օձի մէկական քանդակներ են։ Դաշոյնը պատրաստուած է տեխնիկական բարդ եղանակով՝ երկգոյն մետաղի օգտագործումով (դեղին մակերեսի վրայ ընդելուզուած են կարմրագոյն պղինձէ քանդակներ)։ Շեղբի վերը՝ լայնացող մասին վրայ փորագրուած է վազող պարոյր։ Դաստակը խողովակաձեւ է՝ կիսագնդաձեւ գլխիկով։ Գլխիկին վրայ՝ եռանկիւնաձեւ միջնորմապատերով առանձնացուած հատուածներուն մէջ, պահպանուած են փայտեայ ներդիրներ[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

