Դանիէլ Աղթամարցի
Արտաքին տեսք
| Դանիէլ Աղթամարցի | |
|---|---|
| Ծնած է | անհայտ[1] |
| Մահացած է | անհայտ[1] |
| Մասնագիտութիւն | գրիչ և մանրանկարիչ |
Դանիէլ Աղթամարցի (անհայտ[1] - անհայտ[1]), 15-րդ դարու հայ գրիչ եւ մանրանկարիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապրած եւ ստեղծագործած է Աղթամարի մէջ։ Աշակերտած է հօրեղբօրը՝ Զաքարիա նկարչին։
Դանիէլի ընդօրինակած կամ պատկերազարդած եւ մեզի յայտնի ձեռագիրներն են․
- 1403-ի «Աւետարան»-ը,
- 1404-ի «Մաշտոց»-ը,
- 1409-ի «Ճառընտիր»-ը,
- 1412-ի «Ճաշոց»-ը,
- 1433-ի եւ 1436-ի աւետարանները (բոլորն ալ՝ Մեսրոպ Մաշտոցի Անուան Մատենադարան, ձեռ․ №№ 4923, 4787, 994, 9093,4963, 5543)։
Իսկ Վրաստանի ձեռագիրներու ազգային կեդրոնին մէջ (Թիֆլիս) պահուող ձեռագիրներնէն է․
- 1426-ի «Աւետարան»-ը (ձեռ․№ 23)։
Դանիէլը շարունակած է Վասպուրականի մանրանկարչութեան դպրոցի աւանդները։ Ան նաեւ մանրանկարչութեան «ժողովրդական ուղղութեան» ներկայացուցիչներէն է։