Jump to content

Գրիգոր Պիծակ

Գրիգոր Պիծակ
Ծնած է անհայտ[1][2]
Մահացած է անհայտ[1][2]
Ազգութիւն Հայ[1][2]
Մասնագիտութիւն գրիչ և մանրանկարիչ

Գրիգոր Պիծակ (անհայտ[1][2] - անհայտ[1][2]), Կիլիկիոյ մանրանկարչութեան դպրոցի մանրանկարիչ։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայրը մեծահամբաւ գրիչ մանրանկարիչ Սարգիս քահանայի: Եղած Է աշակերտ Յովհաննէս Արքայեղբօր: Կողակիցը կը կոչուէր Հեղինէ: Ունէին նաեւ մէկ դուստր՝ Թեֆանօ (Խոյանդ):

Գրիգոր քահանայ Պիծակ յայտնի եղած է Սիսի մէջ իբրեւ տաղանդաւոր գրիչ եւ ծաղկող: Իր կէս դար տեւող (1271-1319) գրչական գործունէութեան իրրեւ արդիւնք կրնանք յիշել հետեւեալ ձեռագիրները․

  • «Մասունք Աստուածաշունչի», օրինակուած Դրազարկ, 1271-ին (Մատենադարան, ձեռագրեր № 199): Գրիչ՝ Կոստանդին, գլխագրող՝ Աւետիս, ծաղկող՝ Գրիգոր քահանայ, կազմող՝ Առաքել Հնազանդենց, ստացող՝ գրիչը։
  • «Մասունք Նոր Կտտկարանի», օրինակուած Գռներ, 1284-ին (Մատենադարան, ձեռագրեր № 1963): Գրիչ՝ Կոստանդին Աւըղցի, ծաղկողներ՝ Ստեփանոս Վահկացի եւ Գրիգոր Պիծակ, ստացող՝ Յովհանաննէս Արքայեղբայր:
Ձեռագիրն ունի միայն գլխազարդեր ու լուսանցազարդեր, որոնք դեռ չունեն այն գրաֆիկական բնոյթը. որը դիտելի է նոյն Գրիգոր Պիծակի կողմից ծաղկազարդուած 1297 թուի ձեռագրի մանրանկարներում։
- Լ. Ռ. Ազարեան
  • «Աւետարան», օրինակուած է 1297-ին (Մատենադարան, ձեռագրեր № 7663), Ստեփանոս քահանայի ձեռքով եւ ծաղկուած Գրիգոր քահանայի կողմէ, «ի վայելումն Յովհաննէս Դպրի»:
  • «Շարակնոց», օրինակուած Գրիգոր քահանայի ձեռքով, 1305-ին, հաւանաբար Սիսի մէջ, ի խնդրոյ Ստեփանոս Սարկաւագի:
  • «Աւետարան», Գրիգոր քահանայ գրած եւ մասամբ ծաղկած է 1307-ին, Սիսի Ս. Նշան վանքը, Սեբաստացի Ստեփանոս քահանայի համար: Գրիչը կը խնդրէ յիշել իր Սարգիս որդեակը, որովհետեւ, կ'ըսէ․ «շատ նկարեաց սա յայսմ գրի» (Ձեռ․ Ս, Յ․ № 2566 ):
  • «Մանրուսմունք», գրած է Գրիգոր քահանայ, 1312-ին, Սիսի մէջ, «ընդ հովանեաւ Ս․ Նշանի», «ի վայելումն դեռաբոյս սարկաւագի Սիմէոնի» (Մատենադարան, ձեռագրեր № 8623): Գրիչը կ՝աղաչէ յիշել իր «դեռաբոյս որդին» Սարգիսն ալ։

Պիծակի ծաղկած ձեռագիրները հարուստ են թռչնային եւ կենդանական անուանաթերթերով, գլխազարդերով եւ լուսանցազարդերով։ Անոր պատկերները կը բնորոշուին գծային ճկունութեամբ եւ բնական նախատիպէն հեռացումով[3]։

Գրիգոր Պիծակի աւանդները զարգացուցած է որդին՝ Սարգիս Պիծակը[4]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 Ով ով է. հայեր / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 300.
  3. Ով ով է, Հայեր, Կենսագրական հանրագիտարան, Բ․ հատոր, Երեւան, 2007
  4. «Գրիգոր Պիծակ - Zark Foundation»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2025-02-10-ին։ արտագրուած է՝ 2025-02-06