Գրիգոր Պետրոս Ը. Տէր Աստուածատուրեան
| Գրիգոր Պետրոս Ը. Տէր Աստուածատուրեան | |
|---|---|
| Ծննդավայր | Բրգինք, Թուրքիա |
| Մահացած է | 9 Յունուար 1866 |
| Մահուան վայր | Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
| Մասնագիտութիւն | պատրիարք և Կաթոլիկ եպիսկոպոս |
| Վարած պաշտօններ | տիտղոսաւոր եպիսկոպոս և Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք |
Գրիգոր Պետրոս Ը. Տէր Աստուածատուրեան (, Բրգինք, Թուրքիա - 9 Յունուար 1866, Զմմառ, Քեսըրուանի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան), Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց ութերորդ կաթողիկոս պատրիարքը։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան ստանձնածէ Կիլիկիոյ պատրիարքութեան պաշտօնը՝ 1843 թուականին, եւ շարունակած է պաշտօնավարել մինչեւ իր մահը՝ 1866 թուական։
Իր պատրիարքութեան շրջանին ձեռք ձգուած կրօնական ազատութեան շնորհիւ ան նորանոր թեմեր բացած է, կառուցած է 15 եկեղեցիներ, բազմաթիւ մատուռներ, ի վերջոյ 15 եպիսկոպոս ձեռնադրած է:
Դպրեվանքի ուսման մակարդակը բարձրացուցած է, վերամշակած է կանոնագիրքը, հրատարակած է գրքոյկներ, կատարած է թարգմանութիւններ եւ ճոխացուցած է վանքին գրադարանը:
1855-ին, Զմմառի մէջ գումարած է Հայ Կաթողիկէ պատրիարքութեան առաջին Ազգային Սիւնհոդոսը, որուն ընթացքին եկեղեցական, կանոնական, վարչական, հովուական ու ծիսական բարենորոգումներ կատարած է:
Բարեկամական յարաբերութիւններ մշակեց երկրին եկեղեցական եւ քաղաքական իշխանաւորներուն հետ: Լիբանանի հայազգի կուսակալ Տաուտ Արթին փաշային հետ իր բարեկամութիւնը հանրածանօթ էր:
Գրիգոր Ը. Տէր Աստուածատուրեանով վերջ գտած է «լիբանանցի» Պատրիարքներուն շարքը ու Աթոռը թոխադրուած է Պոլիս[2][3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «08- Գրիգոր Պետրոս Ը. Տէր Աստուածատուրեան (1843-1866)»։ Armenian Catholic Church (en-US)։ 2017-07-07։ արտագրուած է՝ 2025-07-11
- ↑ «ԶՄՄԱՌԻ ԽՈՐՀՐԴԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆԵՐՔՈՅ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2025-07-11