Գրիգոր Մլիճեցի
| Գրիգոր Մլիճեցի | |
|---|---|
| Ծնած է | անհայտ[1][2] |
| Մահացած է | 1215[1][2] |
| Մահուան վայր | Սկեւռա, Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն |
| Ազգութիւն | Հայ[1][2] |
| Տեսակ | մանրանկարչութիւն և գեղագրութիւն |
| Մասնագիտութիւն | մանրանկարիչ և գրիչ |
Գրիգոր Մլիճեցի (անհայտ[1][2] - 1215[1][2], Սկեւռա, Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն), 12-13-րդ դարերու հայ գրիչ եւ մանրանկարիչ։ Եղած է 12-րդ դարու կիլիկեան մանրանկարչութեան նշանաւոր դպրոցներէն մէկուն՝Ա Սկեւռայի ներկայացուցԱիչ (1173-1215)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մլիճեցի ձեռագիրներ նկարազարդած է Մլիճի եւ Հռոմկլայի դպրոցներուն մէջ։ Իր արուեստագէտ աւագ ընկերներէն ճանաչուած են Կոստանդինն ու Վարդանը։ Երեքով 1173-ին նկարազարդած են «Տիգրանակերտի Աւետարանը» (ձեռագիրի տեղը անյայտ)։
Անոր անուան հետ կապուած են հինգ ձեռագիրներ, որոնք նկարազարդուած են 1173-1215 թուականներուն։
Մահացած է ծերութեան հասակին՝ անաւարտ թողելով վերջին Աւետարանի (1215, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք) նկարազարդումը։ Իր ժամանակին ճանչուած է որպէս «մեծահռչակ», «գովեալ» նկարիչ։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Մատեան ողբերգութեան»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեղծագործութիւններէն պատմական ու գեղարուեստական մեծ արժէք կը ներկայացնէ Գրիգոր Նարեկացիի «Մատեան ողբերգութեան» ձեռագիրի գեղարուեստական ձեւաւորումը։ Անօկա պատուիրած է Ներսէս Լամբրոնացին 1173-ին (Երեւանի Մ. Մաշտոցի անուան Մատենադարան)։ Մագաղաթեայ այս մատենին մէջ մեծ նրբութեամբ ու ճաշակով կատարուած են խորանազարդերը, անուանաթերթ կիսախորաններն ու գլխազարդերը։ Ուշագրաւ են գլխատառերը, որոնք խաչքարերու զարդաքանդակային բնազարդեր են։ Վարպետօրէն հիւսուածքաւոր լուսանցազարդերը։ Ձեռագիրը առանձնապէս արժեքաւոր է Գրիգոր Նարեկացիի դիմանկարներու շարքով։ Ան չորս պատկերներով ստեղծած է Նարեկացիի քանի մը բնորոշ կողմերը՝ փիլիսոփայ, հսկող (աղօթող), ճգնաւոր՝ միաժամանակ անոնց մէջ ընդգծելով անոր բանաստեղծական կերպարը։
«Սկեւռայի Աւետարան»
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր գեղագրած (բոլորգիր երկաթագիր) եւ նկարազարդած «Սկեւռայի Աւետարանը» (1197, «Լուովի Աւետարան», մինչեւ 1830՝ Լուով) գերմանացի բիւզանդագէտ Գիր. Փրինցիկը 1993-ին յայտնաբերած է լեհական Կնիէզնօ քաղաքի արքեպիսկոպոսարանին մէջ (գունապատճէնը Հայաստանի ազգային գրադարանին մէջ)։
1997 թուականին անիկա ցուցադրուած է Նիւ Եորքի Մեթրոփոլիթէն թանգարանին մէջ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 298.
- ↑ «Գրիգոր Մլիճեցի - Zark Foundation»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2025-02-16-ին։ արտագրուած է՝ 2025-01-10
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Նկարողներ (ԺԱ․-ԺԷ․ Դար), Նորայր արք․ Ծովական, Երուսաղէմ, տպարան Սրպոց Յակոբեանց,1989, էջ 6-9։