Գրիգոր Աւագեան
| Գրիգոր Աւագեան | |
|---|---|
| Ծնած է | 8 Մարտ 1899[1][2] |
| Ծննդավայր | Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական Կայսրութիւն[1][2][3] |
| Մահացած է | 28 Օգոստոս 1982[1] (83 տարեկանին) |
| Մահուան վայր | Պուխարեստ, Ռումանիա[1][3] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Կոչում | փրոֆէսոր[2][3] |
| Մասնագիտութիւն | հնաբան, պատմաբան, հրապարակախօս և թարգմանիչ |
| Աշխատավայր | Ռումինական ակադեմիայի Մարդաբանության ինստիտուտ?[2][3] |
| Անդամութիւն | Romanian Academy in Rome? |
Գրիգոր Աւագեան (8 Մարտ 1899[1][2], Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական Կայսրութիւն[1][2][3] - 28 Օգոստոս 1982[1], Պուխարեստ, Ռումանիա[1][3]), հայ հնագէտ, պատմաբան, հրապարակագիր եւ թարգմանիչ Ռոմանիոյ(պատմական գիտութութիւններու տոքթոր, փրոֆեսոր)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1899 թուականին, Աքքերմանի մէջ։ Պեղումներ կատարած է Աքքերմանի մէջ յայտնաբերելով Կիլիկիոյ հայկական թագաւորներու դրամներ, ռուսերէն եւ ռոմանէրեն հրատարակել աշխատանքներ Աքքերմանի հայերու պատմութեան վերաբերեալ։ Ցոյց տուած է Կիլիկիայի հայ արեւտրականներու կապերը այս շրջանի հետ։ 1935 թուականին Հռոմի մէջ լոյս ընծայած է «Անտիպ նկարներ էտրուսկեան եւ հռոմէական ճարտարապետական հուշարձաններէն» աշխատութիւնը (իտալէրեն)։ 1955 թուականին աշխատանքի անցաւ ռոմանական ակադեմիայի Մարդաբանութեան մասնագիտութեան մէջ։ Աւագեանը արժեքաւոր աշխատութիւններ ունի Ռոմանեայի հայերու պատմութեան մասին։ Ռոմաներենէ թարգմանած է ընտիր հատուածներ հայ միջնադարեան տաղերգուներ ստեղծագործութիււններու։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Աւագեան, Երեւան, 2005։
- 1 2 3 4 5 6 7 8 9 Arheologi.ro — 2020.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.