Գրիգոր Արեշեան
Արտաքին տեսք
| Գրիգոր Արեշեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1949-ին |
| Ծննդավայր | Երեւան |
| Մահացած է | 2 Օգոստոս 2020[1] (71 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան |
| Քաղաքացիութիւն | Հայաստան |
| Ազգութիւն | Հայ |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան և Սան Փեթերսպուրկի Համալսարան |
| Մասնագիտութիւն | հնագէտ |
| Աշխատավայր | Հայաստանի Գիտութիւններու ակադեմիոյ Հնագիտութեան հիմնարկի փոխտնօրէն, Հայաստանի Ամերիկեան համալսարանի փրոֆեսոր |
| Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2] |
| Կայքէջ | gregoryareshian.com |
Գրիգոր Արեշեան (1949, Երեւան - 3 Օգոստոս 2020, Երեւան ), Հայաստանի Հանրապետութեան նախկին պետական նախարար, Հայաստանի Ամերիկեան համալսարանի փրոֆեսոր եւ աշխարհահռչակ հնագէտ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փրոֆ. Գրիգոր Արեշեան ծնած է 1949-ին, Երեւան: Մեկնած է ԱՄՆ, ուր դասաւանդած է Շիքակոյի եւ Լոս Անճելըսի (UCLA) համալսարաններուն մէջ [3]։
1987-1991ին վարած է Հայաստանի Գիտութիւններու ակադեմիոյ Հնագիտութեան հիմնարկի փոխտնօրէնի պաշտօնը: 1991-1992ին եղած է Հայաստանի Հանրապետութեան պետական նախարար [4]:
Փրոֆեսոր Արեշեան մեծ աւանդ ունի հայագիտութեան, հնագիտութեան եւ պատմութեան բնագաւառներուն մէջ: Ան գլխաւորած է հնագիտական տարբեր պեղումներ, որոնցմէ են նաեւ՝ Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչուող քարայրին պեղումները, ուր յայտնաբերուած է արդէն աշխարհին յայտնի 5500-ամեայ ոտնամանը[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.aravot.am/2020/08/03/1127190/
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=525&langid=1
- 1 2 Արեշեանը գլխաւորած է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թուով` Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչուող քարայրի պեղումները Read more
- ↑ «Մահացած Է Նախկին Պետական Նախարար, Հնագէտ Գրիգոր Արեշեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-23-ին։ արտագրուած է՝ 2020-08-04
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստորոգութիւններ:
- 2 Օգոստոսի մահեր
- 2020 մահեր
- ԵՊՀ շրջանաւարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Pages with citations having redundant parameters
- Հնագէտ
- Հայաստանի Ամերիկեան համալսարանի փրոֆեսէօր
- Հայաստանի Հանրապետութեան նախկին պետական նախարար
- Հայ հնագէտներ
- 1949 ծնունդներ
- 13 Մայիսի ծնունդներ
- Հայ պատմագէտներ
- Երեւան մահացածներ
- Երեւան ծնածներ