Գուք կղզիներ
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Գուք կղզիներ | |||||
|
Kūki 'Āirani Cook Islands | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր | Գուք կղզիներ | ||||
| Prime Minister of the Cook Islands? | Մարք Պրաուն[1] | ||||
| Օրէնսդրական մարմին | Գուք կղզիներուն խորհրդարան | ||||
| Հիմնադրուած է՝ | 4 Օգոստոս 1965 | ||||
| Տարածութիւն | 240,0 քմ² | ||||
| Պաշտօնական լեզու | անգլերէն և Գուք կղզիներու Մաորի լեզու | ||||
| Բնակչութիւն | 14 222 մարդ (2023) | ||||
| Ժամային գօտի | UTC−10:00 և Խաղաղական/Ռարոթոնկա[2] | ||||
| Պաշտօնական կայքէջ |
www | ||||
Գուք կղզիներ (անգլ․՝ Cook Islands, Գուք կղզիներու Մաօրի լեզուով՝ Kūki 'Āirani), հարաւային Խաղաղական ովկիանոս, Բոլինիզիա, Ովկիանիա․ 24 մարջանային (բուստի) օղակղզիներէ եւ հրաբխային կղզիներէ կազմուած կիսանկախ կղզեխումբ։ 1901-էն ազատօրէն կապուած Նոր Զիլանտային հետ։ Կը գտնուի Նոր Զիլանտայէն 3․500 քլ դէպի հիւսիս-արեւելք։ Մայրաքաղաքն է Ավարուա։
Տարածութիւնն է 237 քլ² եւ բնակչութեան թիւը՝ 15 040 (2021-ի մարդահամար)։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իրենց անունը առին անգլիացի ծովակալ եւ հետազօտող Ճէյմս Գուքէն որ կղզին այցելեց յաջորդաբար 1773-ին եւ 1777-ին։
Գուք կղզիները բնակուած են 1000-ին շուրջ Բոլինիզեացիներէն, որոնք հաւանաբար Թահիթիէն գաղթած են եւ հաստատուած գլխաւորաբար կղզեխումբին Ռարոթոնկա գլխաւոր կզիին վրայ։
Կղզիները կիսանկախ դարձան 1965-ին։ 1986-ին, ANZUS-ի (կամ ANZUS դաշինք) լուծարումէն ետք, Գուք կղզիները իրենց չէզօքութիւնը յայտարարեցին։
ANZUS․ Աւստրալիայի, Նոր Զիլանտայի եւ Միացեալ Նահանգներու միջեւ ստորագրուած հաւաքական անվտանգութեան պայմանագիր։
1991-ին Ֆրանսային հետ բարեկամութեան՝ տնտեսութեան զարգացման, առեւտուրի եւ ջուրերուն հստկողութեան համաձայնագիր ստորագրեցին։ Սակայն 1995-1996 կապերը վաթարացան երբ Ֆրանսա՝ Մուրուրոա օղզկղզիին շրջանը վեց կորիզային փորձեր կատարեց։
Վարչակարգը Սահմանադրական թագաւորութիւն է․ Նոր Զիլանտայի մօտ Անգլիոյ թագաւորին ներկայացուցիչը, Գերագոյն յանձնակատարն է։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Central Intelligence Agency The World Factbook — Washington, D.C.: Central Intelligence Agency, U.S. Government Printing Office, 1962. — ISSN 0277-1527; 1553-8133
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/australasia
- ↑ Գուք կղզիներ 18-8-2021(անգլերէն)
- ↑ UNCTADstat-Գուք կղզիներու ներկայացում(անգլերէն)
- ↑ Գուք կղզիներ․ Նոր Զինլանտի արտաքին գործոց նախարարութիւն(անգլերէն)
- ↑ Գուք կղզիներու պատմութիւն(անգլերէն)