Գուսան Հայկազուն

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search
Գագիկ Ստեփանի Նազարեան
Ծնած է Ապրիլ 20 1951
Ծննդավայր Արտաշատ
Քաղաքացիութիւն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն Հայ
Կրօնք Քրիստոնեայ
Մասնագիտութիւն Գուսան, երգիչ, երգահան
Պարգեւներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ

Գուսան Հայկազուն( 1951 թուականի 20 Ապրիլ , Արտաշատ, Հայկական ԽՍՀ), իսկական անունը Գագիկ Ստեփանի Նազարեան, հայ գուսան, երգահան, երգերու հեղինակ, «Հայկազունք» երաժշտական համոյթի գեղարուեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ, Արցախեան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամաւորներու միութեան անդամ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վաղ տարիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գագիկ Ստեփանի Նազարեանը ծնած է 1951 թուականին 20 Ապրիլին Արտաշատ քաղաքին մէջ, Հայկական ԽՍՀ։ Ընտանիքին մէջ կար նաև երեք քոյր։ Արմատները Պարսկահայքի Խոյ քաղաքէն են։ Վաղ հասակին կորսնցուցած է իր հայրը։

Արդէն դպրոցական տարիներուն սկսած է գրել հայրենասիրական եւ սիրային երգեր։ Ըստ գուսանի, Րաֆֆի Յարութիւնեան անունով դասատուի շնորհիւ է նաեւ, որ ան սկսաւ հայրենասիրական երգեր գրելու։ Աւարտած է դպրոցը 1967 թուականին, ատկէ ետք ընդունուած է Երեւանի շինարարական տեխնիկումը։ Մասնագիտութեամբ շինարար-ինժեներ է։

Ըստ գուսանի, իր ստեղծագործութիւնները պայքարի կոչ են եւ այնտեղ «լացելու» մոտիւներ չկան Իր «Հայկազունք» երաժշտական համոյթի հետ ամէն տարի Հայաստանի աւելի քան 40 դպրոցներուն մէջ համերգներ է կու տայ ինչպէս նաեւ տարին քանի մը անգամ սփիւռքին մէջ։

Արցախեան Շարժում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մասնակցած է Արցախեան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատին Մհեր Սաղաթելեանի հրամանատարութեան տակ։ Մարտական գործողութիւնները սկսած է Երասխ գիւղէն, եղած է նաև Գետաշենէն, Կապանէն, Գորիսէն, Բերձորէն։ Ծանր մարտերուն չի մասնակցիր, քանի որ իր հրամանատարը նախընտրած է, որ գուսանը շարունակէ նոր երգեր գրել։ Շատ երգեր գրած է անմիջապէս մարտի դաշտէն։ Ըստ գուսան Հայկազունի, ան մէկ անգամ տեսած է մինիին։ Յետագային, մոտիկ շփուած է Մելքոնեանի կնոջ՝ Սեդայի հետ եւ մինչև հիմա կապ պահած է անոր ընկեր՝ Ալէք Ենիգոմշեանի հետ։ Առաջին օրերուն միանալով Արցախեան շարժմանը, մեկ շաբաթուայ ընթացքին գրած է իր առաջին՝ «Հայեր, միացէ՛ք» երգը։ Առաջին անգամ կատարած է այն 17 Մայիս 1988 թուականին։

Երգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրած է և կատարած է աւելի քան հարիւր երգ, որոնցմէ աւելի քան 10 երգ ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը ընդունած է որպէս բանակային քայլերգ

  • Հայեր, միացէք
  • Գետաշէն
  • Հպարտ գնացեք (1992)
  • Մուսա լեռան
  • Վերականգնվիր, Կիլիկիա
  • Պիտի գնանք (1989)
  • Մաղավուզի Կարոյի երգը
  • Պարիր, արցախցի
  • Մոնթէ Մելքոնեան

Ընտանիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայրը՝ Ստեփան Նազարեան։ Ունի երեք քոյր, երեք որդի (որոնցմէ Սիփան Նազարեանը՝ Սիփանը Հայկազունը, երգիչ է) և մեկ դուստր։

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայաստանի Հանրապետության մշակոյթի վաստակաւոր գործիչ
  • ՀՀ Սփիւռքի նախարարութեան Ոսկէ մետալ և շնորհակալագիր

Հետաքրքիր փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Պիտի գնանք» երգը (1989) գուսան Հայկազունի համար ամենասիրածն է իր երգերէն։
  • Գուսանը ծանօթ չէ նոտաներուն, չունի երաժշտական կրթութիւն, չի կատարեր ոչ մէկ երաժշտական գործիքով

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Գուսան Հայկազունի անձնական էջը Ֆեյսպուքի մէջ
  • «Արա՛, Գագո՞ն ով է…այդ մեր պապերի երգն է…»
  • «Սելը չի ճռռում, սելվորն է ճռռում». Գուսան Հայկազունի մեկնաբանութիւնը Սահակ Սահակեանի հետ հարցազրոյցի վերաբերեալ