Գոհար Վարդումեան
Արտաքին տեսք
| Գոհար Վարդումեան | |
|---|---|
| Ծնած է | 14 Փետրուար 1950 (76 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Մասնագիտութիւն | պատմաբան |
| Աշխատավայր | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ |
Գոհար Դերենիկի Վարդումեան (14 Փետրուար 1950, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ պատմաբան, ազգագրագէտ-դիցաբան, պատմական գիտութիւններու թեկնածու[1], Ժայռապատկերներու ուսումնասիրման հայկական ակադեմիայի անդամ[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոհար Վարդումեանը ծնած է 14 Փետրուար 1950-ին, Երեւանի մէջ։
Աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրութեան ֆակուլտետը։
Աշխատած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի Պատմութեան հիմնարկին մէջ՝ որպէս Հին դարերու պատմութեան բաժնի վարիչ եւ առաջատար գիտաշխատող։
Նաեւ անդամ է ժայռապատկերներու ուսումնասիրութեան հայկական ակադեմիային։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոհար Վարդումեանի գիտական ուսումնասիրութիւնները կեդրոնացած են՝
- հին հայկական հեթանոսական կրօնին եւ դիցարանին,
- վաղ միջնադարեան Հայաստանի հոգեւոր մշակոյթին,
- հեթանոսութենէն քրիստոնէութիւն անցման գաղափարական եւ մշակութային գործընթացներուն,
- ազգագրական եւ դիցաբանական համակարգերու վերլուծութեան։
Ան հեղինակ է բազմաթիւ աշխատութիւններու՝ նուիրուած հայկական դիցաբանութեան եւ կրօնական մտածողութեան պատմութեան։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կ«Կրօններու պատմութիւն (ուսումնական ձեռնարկ)» (2006) համահեղինակներ՝ Ե. Լ. Դանիելեան, Ա. Մարգարեան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հին դարերի պատմության բաժին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015 թ․ փետրվարի 5-ին։ արտագրուած է՝ 2015 թ․ հունվարի 10
- ↑ «ԺՈՒՀԱ անդամներ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016 թ․ հունիսի 16-ին։ արտագրուած է՝ 2015 թ․ հունվարի 10