Գոհար Ղուկասեան
| Ծնած է | 27 Մայիս 1925 (101 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Արմաւիր քաղաք (Ռուսիա), Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ և համաճարակաբան |
| Պարգեւներ | Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ? |
| Կայքէջ | Lua error in Մոդուլ:Wikidata at line 1072: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value). |
Գոհար Պաղտասարի Ղուկասեան (27 Մայիս 1925, Արմաւիր քաղաք (Ռուսիա), Հիւսիս-Կովկասեան Տարածաշրջան, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), հայ համաճարակաբան էր։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1971), փրոֆեսոր (1990), ՀԽՍՀ վաստակաւոր բժիշկ (1968) եւ Ռուսաստանի Բնական Գիտութիւններու Ակադեմիայի հայկական մասնաճիւղի իսկական անդամ (2001)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոհար Ղուկասեանը ծնած է 1925 թուականին Ռուսաստանի Դաշնութեան Քրասնոտարի երկրամասի Արմաւիր քաղաքին մէջ։ 1947 թուականին աւարտած է Երեւանի բժշկական համալսարանը։
Նոյն տարին աշխատանքի անցած է Արտօ Ալեքսանեանի անուան Համաճարակաբանութեան, Վիրուսաբանութեան եւ Բժշկական Մակաբուծաբանութեան գիտահետազօտական ինստիտուտին մէջ[1]։ 1979 թուականէն սկսեալ եղած է համաճարակաբանութեան եւ իմունաբանութեան լաբորատորիայի վարիչ, իսկ 1979-2001 թուականներուն միաժամանակ զբաղեցուցած է ինստիտուտի փոխտնօրէնի պաշտօնը[2]։
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոհար Ղուկասեանի հետազօտութիւնները կը վերաբերէին գրիպի, սալմոնելոզներու եւ աղիքային այլ վարակիչ հիւանդութիւններու համաճարակաբանութեան եւ կանխարգիլման խնդիրներուն, ինչպէս նաեւ հակապիոթիքներու ազդեցութեան՝ օրկանիզմի իմունային դիմադրողականութեան վրայ։
Ան հեղինակ է 191 գիտական աշխատութիւններու եւ 2 գիւտերու[3]։
Գլխաւոր գիտական աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Эпидемиология и вакцинопрофилактика гриппозных заболеваний в гг. Ереване и Ленинакане» — բժշկական գիտութիւններու թեկնածուական ատենախօսութիւն, 1957։
- «Влияние антибиотиков на развитие специфического иммунитета и некоторых факторов естественной резистентности» — բժշկական գիտութիւններու դոկտորական ատենախօսութիւն, 1971։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Առողջապահութեան գերազանցիկ» կրծքանշան (1961)
- ՀԽՍՀ վաստակաւոր բժիշկ (1968)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Master»։ www.epidinstitute.info.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ նոյեմբերի 10-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ սեպտեմբերի 30
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «АФ РАЕН - Члены Академии»։ www.raen.am։ արտագրուած է՝ 2016 թ․ սեպտեմբերի 30