Գնչուներու Միջազգային Օր
| Գնչուներու Միջազգային Օր | |
|---|---|
|
| |
| Տեսակ | Միջազգային օր |
| Ամսաթիւ | 8 Ապրիլ |
| սկսած | 1990[1] |
| Հաստատուած | 9 Օգօստոս 2003 |
| Անուանուած է | գնչուներ |
| Ի յիշատակ | Romani society and culture? |
| Հիմնադիր | International Romani Union? եւ World Romani Congress? |
«Գնչուներու միջազգային օր», միջազգային տօն, որ ամէն տարի՝ 8 Ապրիլին, կը նշուիամբողջ աշխարհի գնչուներու կողմէ[2]։
Պատմութիւն եւ տօնակատարութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Գնչու»-ն մօտ 80 էթնիկ խումբի հաւաքական անունն է, որոնք միաւորուած են ծագման ընդհանրութեամբ եւ «գնչուներու օրէնքի» ընդունմամբ։ Բոլոր այս էթնիկ խուբերը իւրայատուկ մշակութային ժառանգութեան կրողներն են, որու պահպանման համար 8 Ապրիլ 1971-ին Լոնտոնի մէջ տեղի ունեցած է Առաջին համաշխարհային գնչուական համաժողովը, որուն ներկայ էին աշխարհի երեսուն պետութիւններէն գնչու պատուիրակներ։
Նոյն թուականին անգլիական մայրաքաղաքին մէջ ստեղծուած է Գնչուներու միջազգային միութիւնը[3]։ Գնչուներու առաջին համաշխարհային համաժողովի կարեւոր արդիւնքներէն էր գնչուներուն՝ որպէս միասնական տարածք չունեցող ազգի ճանաչումը եւ գնչուական ազգային խորհրդանիշներու՝ դրօշի եւ օրհներգի ընդունումը։
Գնչուներու առաջին համաշխարհային Համաժողովը մեկնարկի օրը, ազգի ինքնորոշման օրը, գնչուական դրօշի եւ հիմնի օրը, ըստ էութեան, կարելի է նշել 8 Ապրիլին, սակայն Գնչուներու միջազգային միութիւնը որոշած է միաւորել այդ բոլոր անուանումները մէկ օրուայ մէջ՝ «Գնչուներու օր»։ Այս օրը ծնած է նաեւ Անաստասիա Պուրակը` գնչու յայտնի շանսոնյէն։
«Գնչուներու միջազգային օրը» իրադարձութիւն է ոչ միայն գնչուներու համար, այլ նաեւ գնչուական մշակոյթի երկրպագուներու համար, քանի որ այդ օրը ամբողջ աշխարհին մէջ տեղի կ՚ունենան տարբեր տեսակի համերգներ[4], շնորհանդէսներ[5], փառատօններ[6], ուր բոլոր ցանկացողները կարող են ծանօթանալայ գնչուական ժողովուրդի ինքնատիպ մշակոյթին։
Որոշ գնչուներ սովորոյթ ունին «Գնչուներու օրը»՝ երեկոյեան որոշուած ժամին, փողոցով տանիլ վառած մոմ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://camaracivica.com/opinion/el-iv-congreso-internacional-romani-y-la-celebracion-del-dia-internacional-del-pueblo-gitano/
- ↑ «Международный день цыган»։ Calend.ru։ արտագրուած է՝ 2020 թ․ հունվարի 13
- ↑ Международный день цыган — Праздник Международный день цыган // ЛІГА:Досье
- ↑ «В Оперном театре сегодня отпраздновали международный день цыган»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015 թ․ ապրիլի 2-ին։ արտագրուած է՝ 2020 թ․ ապրիլի 8
- ↑ Unise.Ru | Санкт-Петербург | В Петербурге отметят международный день цыган[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «Фестиваль цыганского искусства посвящён Международному Дню цыган»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015 թ․ ապրիլի 2-ին։ արտագրուած է՝ 2020 թ․ ապրիլի 8