Գլիթէմնիսթրա
| Գլիթէմնիսթրա հին յուն․՝ Κλυταιμνήστρα | |
|---|---|
|
| |
| Ամուսին | Աղամեմնոնաս և Թանտալոս |
| Ծնողներ | հայր՝ Թինդարէօս, մայր՝ Լիդա |
| Երեխաներ | Օրեսթիս[1][2], Իֆիղենիա[3][1], Խրիսոթեմիս[1], Իլեքթրա[1], Իրիղոնի (Գլիթէմնիսթրային), Իֆիանասա[1], Լաոդիքի[1], Էլենի և Ալիթիս |
Գլիթէմնիսթրա (յուն․`Κλυταιμνήστρα)․յունական դիցաբանութեան մէջ, Թինդարէօսին եւ Լիդային (Դիոսքուրիներուն եւ գեղեցիկ Էլենիին քոյրը) դուսստրն էր եւ Աղամեմնոսաին կինը։
Առաջին ամուսինը Թանտալոսն էր եւ իր հետ ունեցած մանուկը Աղամեմնոնաս սպաննեց։ Երբ Ախայիացիները Աւլիդա հաւաքուած էին, որպէսզի արշաւեն դէպի Դրովատա, Աղամեմնոն պէտք էր զոհաբերէ իր դուստր՝ Իֆիղենիա։ Գլիթէմնիսթրա երբէք չներեց իր ամուսնոյն այդ որոշումին համար՝ զոհել իրենց դուստր եւ Դրովատայի պատերազմի ընթացքին ամուսինին հաւատարիմ չմնաց եւ սիրային կապ ունեցաւ Աղամեմնոնսային զարկինին՝ Էղիսթեսին հետ։
Երբ Աղամեմնոնաս Միկինես վերադարձաւ, երկու սիրահարները զայն սպանեցին եւ գահին տիրացան։ Սակայն Օրեսթիս, Գլիթէմնիսթրային զաւակը, հօր սպաննութեան վրէժը լուծեց սպաննելով մայրն ու Էղիսթոս։
Կարծիքներ Գլիթէմնիսթրային մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս առասպելէն Էսխիլոս ներշնչուեցաւ եւ գրեց Օրեսթիա եռաբանութիւնը, որ կը ներփակէ «Աղամամեմնոն», «Խոիֆորի» եւ «Էվմենիդես» ողբերգրութիւնները։ Սակայն ուրիշ ողբերգակներ ալ ներշնչուած են առասպելէն, ինչպէս օրինակ՝ Էվրիբիդիս, որ աւեի մեղմ կը վարուի Գլիթէմնիսթրային հետ։
Գլիթէմնիսթրա գեղեցիկ եղած պէտք է ըլլայ, որովհետեւ Իսիոդոս զայն կը նկարագրէ կապուտաչեայ։ Իսկ նկարագրին մասին, հեղինակներուն մեծամասնութիւնը զայն որպէս նենգ անձնաւորութիւն մը կը ներկայացնեն։
Աստղակերպ 179 Գլիթէմնիսթրա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1877-ին յայտնաբերուած աստղակերպը առած է իր անունը (179 Klytaemnestra)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Любкер Ф. Agamemnon // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 43.
- ↑ Любкер Ф. Orestes // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 958–959.
- ↑ Любкер Ф. Iphigenia // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 667–668.
- ↑ Նենգամիտ Գլիթէմնիսթրա․ Հոմերոս, 4222 Ոդիսական(յունարէն)
- ↑ Օքսֆորտ Ակատեմիա․ Էսխիլոս Օրեսթիա․ Նենգամիտ եւ ամուսինը սպաննած Գլիթէմնիսթրա(անգլերէն)
- ↑ Բրիտանական հանրագիտարան, Գլիթէմնիսթրա(անգլերէն)
- ↑ Գլիթէմնիսթրա, ստուգաբանութիւն(անգլերէն)