Գիծին կղզիներ
| Բնակավայր | |
|---|---|
| Գիծին կղզիներ | |
| անգլերէն՝ Line Islands | |
|
| |
| Երկիր |
|
| Տարածութիւն | 510,16 քմ² |
| Կը գտնուի ափին | Խաղաղական Ովկիանոս |
| Ժամային գօտի | UTC+14:00 |
Գիծին կղզիներ (ծանօթ նաեւ որպէս՝ Teraina Islands, կիլպըրթերէն՝ Aono Raina, անգլ․՝ Line Islands)․ Խաղաղական ովկիանոսի կեդրոնական մասի կղզեխումբ, Հաուայեան կղզիներուն հարաւը։ Կազմուած է 11 օղակղզիներէ եւ բուստային կղզիներէ, որոնցմէ 8 Քիրիպասի հանրապետութեան կղզեխումբերէն են։ Մնացեալ երեքը՝ Ճարվիս կղզին, Գինկման Խութը եւ Բալմիրա օղակղզին Ա․Մ․Ն․ տիրութեան տակն են։
Ամսաթիւի Փոփոխման Միջազգային Գիծը կ՛անցնի Գիծին կղզիներուն ընդմէջէն։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիծին կղզիները կազմուած են հրաբխային գործունէութենէ եւ աշխարհի ամենէն երկար կղզիներու շղթաներէն են․ կը տարածուին 2․350 քլ երկարութեան վրայ, հիւսիս-արեւմուտքէն դէպի հարաւ-արեւելք։
Միայն երեք կղզիներ կը բնակուին, բնակչութեան ընդհանուր թիւով՝ 8 809 (2005 մարդհամար)․ անոնցմէ 5 115՝ Քիրիթիմաթի, 2 539՝ Թապուաէրան եւ 1 155 Թէրայնա։ Այս երեք օղակղզիներուն բնակչութիւնը 1900-ին կը հաշուէր 300 հոգի։
Քիրիթիմաթին հողատարածքի իմաստով, աշխարհի ամենէն մեծ օղակղզին է։
Գիծին կղզիները 1888-ին գտնուեցան Միացեալ Թագաւորութեան իշխանութեան տակ։ Նպատակն էր անցընել Խաղաղականի թելը (All Red Line / հեռագրական ցանց)․ Թապուաէրան միջանկեալ կարգառ էր։ Հեռագրական ցանցը գործեց 1902 - 1963, բացի 1914-ին։
Գոբրան (չորացած հնդընկոյզի միջուկ) եւ Petfish (ոսկեձուկի տեսակ) կղզիներուն գլխաւոր արտադրութիւնն են։
Օղակղզիներու, կղզիներու եւ խութերու ցուցակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| Օղակղզի, բուստային կղզի (Atoll) / խութ (reef) / կղզի | Ցամաքի տարածութիւն | Ծովալիճ քլ² | Բնակչութիւն |
|---|---|---|---|
| Հիւսիսային Գիծին կղզիներ (Fanning's Group) | |||
| Գինկման Խութ | 0․01 | 60 | 0 |
| Բալմիրա Օղակղզի | 3․9 | 8 | 4 |
| Թէրայնա | 9․55 | 2 | 1 155 |
| Թապուաէրան | 33․73 | 110 | 2 539 |
| Քիրիթիմաթի | 388․39 | 217․61 | 5 115 |
| Կեդրոնական Գիծին կղզիներ | |||
| Ճարվիս կղզի | 5 | - | 0 |
| Մալտըն օղակղզի | 39․3 | 13 | 0 |
| Ֆիլփօ Խութ | - | 1․5 | 0 |
| Սթարպաք կղզի (բուստային կղզի) | 16․2 | 4 | 0 |
| Հարաւային Գիծին կղզիներ | |||
| Գարոլայն կղզի (Հազարամիակի կղզի) | 3․76 | 6․3 | 0 |
| Վոստոք կղզի (բուստային կղզի) | 0․24 | - | 0 |
| Ֆլինթ կղզի (բուստային կղզի) | 3․2 | 0․01 | 0 |
| Գիծին կղզիներ | 503․28 | 422․42 | 8 813 |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քիրիպասի․ Գիծին եւ Ֆենիքս կղզիներ(անգլերէն)
- ↑ Խաղաղականի համայնք․ Քիրիպասի 2005-ի բնակչութեան թիւ
- ↑ CIA-Համաշխարհային փաստերու գիրք, 27-3-2010(անգլերէն)(անգլերէն)
- ↑ Honolulu Magazine․ Ամսաթիւի քաղաքականութիւն(անգլերէն)
- ↑ ՄԱԿ - Քիրիպասիի զարգացման քայլեր(անգլերէն)
- ↑ CIA-Աւստրալիա-Ովկիանիա-Քիրիպասի, 5-4-2019(անգլերէն)