Jump to content

Գէորգի Գարանեան

Գէորգի Գարանեան
Ծնած է 15 Օգոստոս 1934(1934-08-15)[1][2]
Ծննդավայր Մոսկուա, Խորհրդային Միութիւն
Մահացած է 11 Յունուար 2010(2010-01-11)[3][2] (75 տարեկանին)
Մահուան վայր Կրասնոտար, Ռուսիա
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Ռուսիա
Ուսումնավայր Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան?
Տեսակ Ճազ և Էսդրատա
Մասնագիտութիւն երգահան, խմբավար, սաքսոֆոնահար, «Ճազ»ի երաժիշտ և երաժշտական գործիքավորող
Անդամութիւն Խորհրդային Միութեան երաժշտահաններու Միութիւն
Կայքէջ garanian.ru

Գէորգի Գարանեան (15 Օգոստոս 1934(1934-08-15)[1][2], Մոսկուա, Խորհրդային Միութիւն - 11 Յունուար 2010(2010-01-11)[3][2], Կրասնոտար, Ռուսիա), հայ երաժիշտ եւ Ռուսական Դաշնութեան ժողովրդական արուեստագէտ։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Մոսկուա։ Գէրոգի Գարանեան կը ներկայացնէր ռուսական «ճազ»ի յետպատերազմեան առաջին սերունդը:

1958-ին Գարանեանի սաքսոֆոնը հնչած է Օ. Լունդստրեմի նուագախումբին մէջ, իսկ ետքը, 1966-ին՝ Համամիութենական ձայնասփիւռի էստրատային նուագախումբին, որու ղեկավարը եղած է Վադիմ Լիւդուիկովսկին:

1960ականներու կիսուն ժամանակակից ոճով «ճազ»ի կտորները, որոնք հնչած են Համամիութենական ձայնասփիւռով, լայն ճանաչում բերած են Գարանեանին եւ անոր հետ հանդէս եկող երաժիշտներուն:

1973-ին «Պետհեռուստառատիոյ»ի նախկին նուագախմբի բազմաթիւ երաժիշտներ հրաւիրած են ձայնագրելու «Մելոդիա»ն: Գարանեանը դարձած է նոյնանուն նուագախումբի ղեկավարը: «Մելոդիան» հնչած է նաեւ ֆիլմերու մէջ, եւ Գարանեան՝ ռուսական «ճազ»ի վարպետը, գրած է շուրջ 40 ֆիլմերու երաժշտութիւնը:

Գարանեան Ռուսիոյ ժողովրդական արուեստագէտ է, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, միջազգային «ճազ»ի փառատօներու դափնեկիր: Ան ճանաչման  հասած է նաեւ որպէս Օլեգ Լունդստրեմի անուան Պետական «ճազ» նուագախմբի գեղարուեստական եւ գլխաւոր ղեկավար[4]:

Մահը պատահած է Կրասնոտարի մէջ, ուր երաժիշտը ժամանած է հիւրախաղերու՝ իր նուագախմբին հետ: Ինչպէս յստակացուցած է անոր այրին, Գ. Գարանեան պէտք է ելոյթներ ունենար Յունուար 15-ին եւ 16-ին հանրաճանաչ վարպետ Միշէլ Լըկրանի հետ:

Թաղուած է Մոսկուայի Վականքովոյի գերեզմանատունը[5]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 Discogs — 2000.
  3. 1 2 http://news.allaboutjazz.com/news.php?id=47744
  4. «Յայտնի Երաժիշտ Գէորգի Գարանեան Ոչ Եւս Է»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-12
  5. Մահացել է Գէորգի Գարանեանը