Գերմանիոյ դրօշ
| Գերմանիոյ դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Երկիր |
|
| Իրաւասութեան տարածք | Գերմանիա |
| Յարաբերութիւն | 5:3? |
| Ընդունուած է | 1917 |
| Գոյներ | սեւ[1], կարմիր[1] և ոսկեգոյն[1] |
| Պատկերուած է | դաշտ |
Գերմանիոյ դրօշը կը ներկայացնէ սեւ, կարմիր, եւ դեղին գոյներով (վերէն վար)[2], հաւասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկիւն պաստառ, լայնքի եւ երկայնքի 3։5 յարաբերակցութեամբ։
Գոյները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Գունային սխեմա:[3][4] | Սեւ | Կարմիր | Ոսկեգոյն | |||
|---|---|---|---|---|---|---|
| RAL | 9005 | 3020 | 1021 | |||
| HKS | 0, 0, 0 | 5.0PB 3.0/12 | 6.0R 4.5/14 | |||
| CMYK | 0.0.0.100 | 0.100.100.0 | 0.12.100.5 | |||
Գերմանիոյ դրօշի գոյները պայմանաւորուած են 1813 թ. պրուսական բանակի կազմին մէջ Նափոլէոնի զօրքերու դէմ մարտնչող Կամաւորական կորպուսի համազգէստի գոյներով։
Համազգէստը սեւ գոյնի էր, կարմիր օձիքներով ու թեւքերով եւ ոսկեգոյն կոճակներով։
Քանի որ կորպուսի կամաւորներու մեծամասնութիւնը համալսարաններու դասախօսներ եւ ուսանողներ էին, այդ գոյները լայն տարածում ստացան գերմանական շատ պետութիւններու մէջ, առաւել եւս, որ անոնք զգացմունքօրէն կը կապուէին Սրբազան Հռոմէական կայսրութեան զինանշանի գոյներուն հետ։
Այդ ժամանակներուն սեւը, կարմիրը եւ ոսկեգոյնը կը վերաիմաստաւորուէին որպէս ստրկութեան խաւարէն արիւնոտ պայքարով դէպի ազատութեան ոսկեգոյն լոյս տանող շարժման խորհրդանիշ (գերմաներէն՝ Aus der Schwärze der Knechtschaft durch blutige Schlachten ans goldene Licht der Freiheit)։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]9 Մայիս 1848-ին Մայնի Ֆրանքֆուրթի մէջ ընդունուեցաւ կարճատեւ կեանք ունեցած (1848-1850 թթ.) Գերմանական Միութեան սեւ-կարմիր-ոսկեգոյն դրօշը։
1-ին համաշխարհային պատերազմէն յետոյ Վեյմարի հանրապետութեան ձեւաւորման հետ եռագոյնը դարձաւ Գերմանիոյ ազգային դրօշ։
Դրօշի գործածութիւնը շարունակուեցաւ մինչեւ 15 Սեպտեմբեր 1935-ը, երբ սուաստիկայով դրօշը յայտարարուեցաւ նացիստական Գերմանիոյ պետական դրօշ։
8 Մայիս 1945-ին Գերմանիոյ ռազմական կապիտուլիացիայէն եւ մայիսի 23-էն Գերմանիոյ պետութեան գոյութեան դադարեցումէն յետոյ վերացաւ նաեւ սուաստիկայով դրօշի գործածութիւնը։ ժամանակակից տեսքով սեւ-կարմիր-ոսկեգոյն դրօշի գործածութիւնը վերսկսուած է 7 Հոկտեմբեր 1949-էն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 https://styleguide.bundesregierung.de/Webs/SG/DE/Basiselemente/Farben/farben_node.html?__site=SG
- ↑ «Anordnung über die deutschen Flaggen» [Order concerning the German flags] (գերմաներեն)։ 13 November 1996։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 5 September 2017-ին։ արտագրուած է՝ 14 February 2012։ «Die Bundesflagge besteht aus drei gleich breiten Querstreifen, oben schwarz, in der Mitte rot, unten goldfarben»
- ↑ Federal Government of Germany (17 December 2007)։ «Primärfarben»։ Corporate Design Documentation (գերմաներեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 26 September 2007-ին։ արտագրուած է՝ 26 February 2008
- ↑ «Styleguide der Bundesregierung»։ Bundesregierung։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 15 June 2020-ին։ արտագրուած է՝ 26 June 2020