Գեղամայ լեռներ

Jump to navigation Jump to search

Գեղամայ լեռներ , հրաբխային լեռնաշղթայ Հայկական լեռնաշխարհի՝ Հայաստանի կենդրոնական հատվածին մէջ՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերու սահմանագլուխին, կ'երկարին Սեւանայ եւ Արարատեան լեռնաշղթաներուն միջեւ՝ Հրազդան գետի վերին հոսանքէն սկսած գրեթէ միջօրեականի ուղղութեամբ մինչեւ Վարդենիսի լեռներուն աեւմտեան ծայրամասը, որուն կը հանգուցուին Գնդասար գագաթը։ Երկարութիւնը՝ շուրջ 70 քմ։

Առաւելագոյն բարձրութիւնը՝ 3597 մ (Աժդահակ լեռ)[1]։

Անուանել[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լեռնահամակարգը ունեցած է տարբեր անուանումներ, որոնք տրուած են տեղաբնիկ հայերու եւ յետագային Հայաստանի մէջ բնակութիւն հաստատած ժողովուրդներուն կողմէն։ Առաւել յայտնի եւ հին անուանումը Գեղամայ լեռներն է։ Յայտնի եղած է նաեւ Գեղամի լեռներ, Գեղամայ լեռնաշղթայ, Գեղարքունեաց լեռներ անուններով։ Յետագային թուրքալեզու ազգերու կողմէ տրուած է Ահմանգան, Ահմանկան եւ Ղանլը Կէոլ անունները։

Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լեռնաշղթան կեդրոնական մասին բարձրացած հիմքով լեռնավահան է, մօտ 65 քմ երկարութեամբ եւ 35 քմ լայնութեամբ, որուն վրայ շարուած են բազմաթիւ հրաբխային գագաթներ, անոնցմէ ամենաբարձրը Աժդահակ գագաթը՝ 3597,3 մ բարձրութեամբ ինչպէս նաեւ Սեւկատարը 3225,1 մ, Սպիտակասարը 3555,7 մ, Նազելին 3312 մ, Վիշապասարը 3157,7 մ, Եռակատարը 2589,6 մ, Գեղասարը 3443 մ, Ծաղկավետը 3076 մ, Մանկունքը (Մանկուվ) 2932,1 մ։ Յաճախ Գեղամայ լեռնաշղթային մաս կը կազմեն նաեւ Հատիս 2529,4 մ, Գութանասար 2299,6 մ, Մենակսար 2399,4 մ, Մեծ Լճասար 2393,8 մ, Փոքր Լճասար 2334,2 մ, Արմաղան 2829,1 մ եւ այլ հրաբխային լեռնագագաթներ, որոնք բաւական հեռու տեղադրուած են բուն լեռնաշղթայէն։ Գեղամայ լեռնաշղթայէն դէպի արեւմուտք կը ձգուի Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամայ լեռնաշղթային մէջ կան շարք մը լեռնային ոչ մեծ լիճեր, խառնարանային կը թուին։ Լիճերէն մէկը Աժդահակ լեռան խառնարանէն է, որը կը սնուցուի ձիւնհալով[2]։

Ռելիեֆ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հիմքով կաւիճի ու պալեոգենի տարասեռ է, մակերեւոյթով պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներ են։ Ունի անհամաչափ կառուցուածք։ Արեւելեան լանջերը, մեղմաթէք իջնելով, աստիճանաբար կը ձուլուին մերձսեւանեան լաւային սարաւանդներէն։ Արեւմտեան զառիկող լանջերը կ'իջնեն Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռնային գօտի՝ Հատիս, Գութանասար, Մենակսար եւ այլ հրաբուխներով։ Ջրբաժան գօտին 2800-3000 մ բարձր, ալիքաւոր սարաւանդ է՝ հրաբխային գլուվներով (Աժդահակ, Մազազ, Սեւկատար) եւ ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար եւ այլն)։ Հարաւ-արեւմուտքին կ'անջատուի Ողջաբերդի սեղանաձեւ լեռնաճիւղը։ Հարաւը գտնուող բարձրադիր մասը մասնատուած է գետահովիտներով ու կիրճերով։ Պահպանուած են անթրոպոգենի թարմ հրաբխային ձեւերը։ Լավային հոսքերը 15-20 քմ լեզուակներով կը տարածուին Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներուն մէջ՝ առաջացնելով բազմանկիւն, սիւնաձեւ առանձնացումներ։ Լանջերուն մէջ կան աղբիւրներու ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք եւ այլն)։ Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքին մէջ կան վանակատի եւ պեռլիտի պաշարներ։ Որոշ հրաբխային գլուխներու խառնարաններ վերածուած են լճակներու։ Անթրոպոգենի սառցապատումներու հետքերը կառերու, տրոգներու և մորեններու ձեւերով պահպանուած են գետահովիտներու վերին մասերուն մէջ։ Կլիման բարեխառն եւ ցուրտ լեռնային է, ամառը՝ կարճատեւ, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներուն մէջ՝ 6-4 °C, սարաւանդներուն մէջ՝ 2-0 °C, գագաթին՝ -2 °C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձիւնածածկոյթի հզորութիւնը՝ 30-100 սմ։ Լանջերէն սկիզբ կ'առնեն Ազատ, Վեդի, Արգիճի, Գաւառագետ, Բախտակ եւ այլ գետեր։ Նշանաւոր է Ակնայ լիճը. Գեղամայ լեռնահաւանի հարաւ-արեւմուտքին լանջերը ներառուած են Խոսրովի անտառ արգելոցին մէջ։

Կենդանի բնութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հողաբուսային ծածկոյթը ենթակայ է վերընթաց գոտիականութեան։ Մինչեւ 2800 մ լեռնատափաստաններ են, աւելի բարձր՝ մերձալպեան և ճահճացած մարգագետիններ։ Արեւմուտքի լանջերու մէջ կան արեւելեան կաղնիի եւ գիհի փոքր անտառներ։ Կենդանիներէն կը հանդիպին ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղուէս, հազուադէպ՝ արջ, սողունններէն՝ մողէսներ, օձեր։ Շատ են թռչունները։ Անուանումը կը կապուի Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անուան հետ։

Գեղամայ լեռնաշղթային մէջ կարելի է հանդիպիլ թռչուններու մօտ 250 տեսակ, ինչը կը կազմէ Հայաստանի մէջ հանդիպող թռչնատեսակներէն 70 %-ը։ Լեռնաշղթայի հարաւային լանջերուն որոշ հատուածներ կը մտնեն Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքին մէջ։

Գագաթներու եւ անուանական կետերու ցանկ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Աժդահակ 3597 մ - Կոտայք / Գեղարքունիք
  2. Սպիտակասար 3555 մ - Արարատ /Կոտայք / Գեղարքունիք
  3. Կարմիր Կատար 3530 մ - Կոտայք / Գեղարքունիք
  4. Արեւմտեան Աղուսար 3468 մ - Կոտայք
  5. Գեղասար 3443 մ - Արարատ / Գեղարքունիք
  6. Արեւելեան Աղուսար 3434 մ - Կոտայք
  7. Աղուսար 3335 մ - Կոտայք
  8. Դիմացլեռ 3335 մ - Կոտայք
  9. Գեղմաղան 3319 մ - Կոտայք
  10. Նազելի 3312 մ - Կոտայք / Գեղարքունիք
  11. Ոսկեսար 3291 մ - Գեղարքունիք / Արարատ
  12. Շամփրասար 3259 մ - Կոտայք / Գեղարքունիք
  13. Ակնասար 3258 մ - Կոտայք / Գեղարքունիք
  14. Ոչխարաթումբ 3238 մ - Գեղարքունիք
  15. Սեւկատար 3225 մ - Կոտայք
  16. Սեղանասար 3219 մ - Կոտայք
  17. Նարինէ 3200 մ - Կոտայք
  18. Շուշան 3200 մ - Կոտայք
  19. Ուղտուպար 3196 մ Արարատ/Գեղարքունիք
  20. Գռասար 3182 մ - Գեղարքունիք
  21. Պայտասար 3177 մ - Կոտայք
  22. Ուղտուսար 3170 մ - Կոտայք
  23. Վիշապասար 3157 մ - Արարատ
  24. Լճասար 3153 մ - Գեղարքունիք
  25. Երիցասար 3139 մ - Կոտայք
  26. Քարհանք 3139 մ - Կոտայք
  27. Գեղարքունիք 3132 մ - Գեղարքունիք
  28. Գեղաքար 3131 մ - Գեղարքունիք
  29. Գելոյիսար 3104 մ - Գեղարքունիք
  30. Մեծ Առիւծնախազ (Մեծ Շիրալի) 3092 մ - Գեղարքունիք
  31. Մանկունք 3088 մ - Արարատ
  32. Մազազ 3087 մ - Կոտայք / Գեղարքունիք
  33. Ծաղկավէտ 3076 մ - Արարատ / Գեղարքունիք
  34. Մառախլապատ 3034 մ - Կոտայք / Գեղարքունիք
  35. Աճառ 3018 մ - Գեղարքունիք
  36. Փոքր Առիւծնախազ 3002 մ - Գեղարքունիք
  37. Կաշառոտ 2966 մ
  38. Գնդասար 2878 մ
  39. Կարմիր 2854 մ
  40. Պառուագլուխ 2832 մ
  41. Արմաղան 2829 մ
  42. Մշակնոց 2696 մ
  43. Պահակասար 2673 մ
  44. Պահասար 2648 մ
  45. Եռագագաթ 2589 մ
  46. Ճարտար 2558 մ
  47. Ջանասար 2544 մ
  48. Պահաբլուր 2533 մ
  49. Հատիս 2529 մ
  50. Սարիսուրբ 2526 մ
  51. Սահակասար 2508 մ
  52. Ասեղասար 2483 մ
  53. Եռաբլուր 2479 մ
  54. Մենակսար 2399 մ
  55. Ցլուգլուխ 2393 մ
  56. Կլոր Թառ 2358 մ
  57. Պահոց 2346 մ
  58. Փոքր Լճասար 2334 մ
  59. Գութանասար 2299 մ
  60. Հանդասար 2292 մ
  61. Տաշածսար 2291 մ
  62. Սուրբ Սարգիս 2270 մ
  63. Թոռաբլուր 2258 մ
  64. Այծասար 2242 մ
  65. Պանդուխտ 2236 մ
  66. Պառուիվանք 2226 մ
  67. Քարաձի 2063 մ
  68. Քառագագաթ 1948 մ
  69. Ջրասար 1922 մ
  70. Կլորդար 1921 մ
  71. Խաչիսար 1623 մ
  72. Բարդենուտ 1595 մ
  73. Սուրբսար 1424 մ
  74. Երախ 1419 մ
  75. Բագասուն 1252 մ

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 29 — 150 էջ։
  • Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջաններու տեղանուններու բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 822 — 992 էջ։

Տես նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Աժդահակ
  • Գութանասար
  • Վիշապաքար

Արտաքին հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Գեղամա 3000մ+
  • opentopomap.org
  1. (հայերեն) Աժդահակ (լեռնագագաթ), 2021-03-09, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%AA%D5%A4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF_(%D5%AC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A1%D5%A3%D5%A1%D5%A9)&oldid=7775737, վերցված է 2022-04-27 
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Գեղամա լեռներ»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2022-04-27