Գարլովասի
| Բնակավայր | |
|---|---|
| Գարլովասի | |
| Καρλόβασι Σάμου | |
|
Գարլովասի | |
| Երկիր |
|
| Բնակչութիւն | 7141 մարդ (2021), 5868 մարդ (2001), 5425 մարդ (1991) և 6708 մարդ (2011) |
| Հեռախօսային ցուցանիշ | 2273 |
| Փոստային ցուցանիշ | 832 00 |
Գարլովասի (յուն.՝ Καρλόβασι), Սամոս, հիւսիսային Էգէական ծով, Յունաստան։ Կը գտնուի Սամոս կղզիին հիւսիս-արեւմուտքը եւ անոր նաւահանգիստն է։ Բնակչութեան թիւը 7 141 է (2021)։ Ուսանողներու քաղաք է․ հոն կը գտնուի Էղէօ համալսարանին Գիտութիւններու Դպրոցը։ Նաւահանգիստը քաղաքը կը կապէ Բիրէային հետ, Քիքլադեսին հետ, ինչպէս նաեւ Գավալային եւ հիւսիս-արեւելեան Էգէականի կղզիներուն հետ։

Սամոս կղզին նաւահանգիստը՝ Գարլովասի, կառուցուած է ԺԹ․ դարու վերջաւորութեան կանանչապատ լեռնալանջերուն ստորոտը։ Ունի փայլուն անցեալ մը որ ազնուութիւն եւ նրբագեղութիւն կ՛արտաթորէ։ Տեսարժան են իր գեղեցիկ եւ լաւ պահպանուած առանձնատուները, ինչպէս նաեւ բազմաթիւ պատմական շէնքերը։

Գարլովասի կազմուած է 5 թաղամասերէ․ Հին Գարլովասի, Նոր Գարլովասի, Միջին Գարլովասի, Օրմօ եւ Լիմանի։ Այդ պատճառով ժամանակին կը կորուէր Գարլովասիա։ Հին անունը Նէոհորիոն էր։ Անոր պատմութեան ընթացքին կաշեգործութիւնը կարեւոր դեր ունեցած է։
30 Հոկտեմբեր 2020-ին Գարլովասիին բնակիչները դէմ հանդիման եկան ուժեղ երկրաշարժին հետ որ ցնցեց ամբողջ կղզին եւ ամիսներ տառապեցան հետ-երկրաշարժեան ցնցումներէն։