Գարլոս Պիանչի
| Գարլոս Պիանչի | |
|---|---|
|
| |
| Անձնական տեղեկութիւն | |
| Սեռ` | արական |
| Մասնագիտացում` | ֆութպոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
| Երկիր` |
|
| Ծննդեան ամսաթիւ` | 26 Ապրիլ 1949[1] (76 տարեկան) |
| Ծննդավայր` | Պուէնոս Այրէս, Արժանթին |
Գարլոս Արսեսիօ Պիանչի (սպ.՝ Carlos Arcecio Bianchi, 26 Ապրիլ 1949[1], Պուէնոս Այրէս, Արժանթին), Արժանթինի նախկին ֆութպոլիստ, 2012 թուականին դեկտեմբեր 17-ին նշանակուեցաւ արժաթինեան Պօգա Ճունիորզի գլխաւոր մարզիչը[2][3]։ Իր ֆութպոլային ասպարէզի ընթացքին միայն խաղցած է ֆրանսական եւ արժանթինեան ակումբներու մէջ։ Մարզչական ասպարէզի ընթացքին մարզած է հրչակաւոր ակումբներ, օրինակ՝ Ռոման եւ Աթլեթիգօ Մատրիտը։ Իր նշանակալի յաջողութիւնները ունեցած է Պօգա Ճունիորզի հետ, որու գլխաւորութեամբ Պոգա Ճունիորզը 4 անգամ յաղթած է Լիպերդատորեսը եւ 3 անգամ Միջմայրցամաքային բաժակները։
Կենսագրութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուենոս Այրէսի մէջ ծնած՝ Պիանչին մեծցաւ միջին դասի ընտանիքի մը մէջ։
1972-ին ան ամուսնացաւ Մարկրէթ Մերի Փիլլայի հետ եւ անոնք ունեցան երկու զաւակ՝ Մաուրօ Քարլոսը եւ Պրենտան։
Ներկայիս ունի չորս թոռ՝ Փոլը, Քարլոսը եւ Լուիսը (որոնք Մաուրոյի զաւակներն են) եւ Մաթէոն (Պրենտայի եւ Huracán պաշտպան Էտուարտօ Տոմինգեսի զաւակը)։
Անոր հայրը կը զբաղէր վաճառքի պաշտօնով, որուն մէջ Քարլոսը պարբերաբար կ'օգնէր, մինչեւ որ ան իր առաջին ելոյթը ունեցաւ որպէս խաղացող Վելեզ Սարսֆիլտի (Vélez Sarsfield) առաջին դիվիզիոնի ֆութպոլի ակումբին համար, որուն երկրպագուն էր։
«Փոխարքայ» Մականունը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վելեզ Սարսֆիլտի մարզիչ եղած ժամանակ ան ճանչցուած էր որպէս «Փոխարքայ», եւ այդ անունը տրուած էր մարզական գրող Վիքթոր Հիւկօ Մորալէսի կողմէ։ Պատճառը հիմնուած է ֆութպոլային եւ պատմական հիմքերու վրայ, քանի որ Պիանչին բազմաթիւ տիտղոսներ նուաճած է որպէս խաղացող եւ մարզիչ Վելեզ Սարսֆիլտի հետ։Ակումբը կը գտնուի Լինիերս թաղամասին մէջ, կոչուած՝ Փոխարքայ Լինիերսին ի պատիւ, որ 1800-ականներու սկիզբը կը ղեկավարէր Ռիօ տելա Փլաթայի Փոխարքայութիւնը։
Արտաքին հղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արժանթինի փոխարքան. Մաս 1
- Արժանթինի փոխարքան. Մաս 2
- Վիճակագրութիւնը footballplayers-ի մէջ Archived 2016-03-04 at the Wayback Machine. Արխիւացած 2016-03-04 Wayback Machine
- Շրջագիծը fannet[permanent dead link] (չաշխատող հղում)
- Գարլոս Պիանչիի կենսագրութիւնը footballbiograph.ru Archived 2025-02-28 at the Wayback Machine.
- «Ոսկե խաղակօշիկի» դափնեկիրները fannet-ում Archived 2012-01-01 at the Wayback Machine. Արխիւացած 2012-01-01 Wayback Machine
- Շրջագիծը Futbol Factory-ի մէջ
- Ֆութպոլիստներու ցանկ, ովքեր մտցուցած են 100-էն աւելի գնդակ Ֆրանսայի առաջնութեան մէջ
- IFFHS-ի տուեալներով ֆութպոլի պատմութեան մէջ ազգային առաջնութիւններու լաւագույն 315 ռմբարկուներու ցանկը
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ «Bienvenido Virrey» (սպաներէն)։ Sitio oficial del Club Atlético Boca Juniors։ 17.12.2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ դեկտեմբերի 20-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ դեկտեմբերի 18
- ↑ «El regreso del técnico más ganador de toda la historia» (սպաներէն)։ Sitio oficial del Club Atlético Boca Juniors։ 17.12.2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ դեկտեմբերի 20-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ դեկտեմբերի 18
- ↑ (անգլերեն) Carlos Bianchi, 2025-09-27, https://en.wikipedia.org/w/index.php?title=Carlos_Bianchi&oldid=1313593834, վերցված է 2025-11-28