Գարլոս Եղիազարեան
| Գարլոս Եղիազարեան | |
|---|---|
| Ծնած է | 12 Դեկտեմբեր 1932 |
| Ծննդավայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 10 Յուլիս 2019 (86 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
| Մասնագիտութիւն | արձակագիր և երգիծաբան |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն և Հայաստանի ժուռնալիստների միություն? |
Գարլոս Եղիազարեան (12 Դեկտեմբեր 1932, Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 10 Յուլիս 2019, Երեւան, Հայաստան), հայ արձակագիր, երգիծաբան։ Եղած է Հայաստանի Գրողներու Միութեան եւ Հայաստանի Լրագրողներու Միութեան անդամ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան[1]։ Աւարտած է Երեւանի Խաչատուր Աբովեանի Անուան Հայկական Մանկավարժական Պետական Համալսարանի Պատմութեան բաժինը եւ Մոսկուայի բարձրագոյն կուսակցական դպրոցի միջազգային յարաբերութիւններոը բաժինը։
Աշխատակցած է «Ոզնի» երգիծական հանդէին, ինչպէս նաեւ եղած է «Քրոքոտիլ» համամիութենական երգիծական ամսագիրին յատուկ թղթակիցը Հայաստանի մէջ։
Իբրեւ «Փշարմաւ» երգիծական հանդէսի խմբագիր աշխատած է հանրային ռատիոյէն ներս։ Եղած է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրը։
Եղիազարեան հասարակական սուր հնչողութեան բազմաթիւ հրապարակախօսական յօդուածներու ու թերթօններու հեղինակ է
Եղիազարյանի գրական ստեղծագործութիւնները թարգմանուած են շարք մը լեզուներու։
1974 թուականէն եղած է Հայաստանի Գրողներու Միութեան (ՀԳՄ) անդամ, ինչպէս նաեւ՝ Հայաստանի ժուռնալիստներու Միութեան (ՀԺՄ) անդամ[2]։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եղիազարեան գրած է․
- «Լռութեան լեզուն», 1972։
- «Դամասկոս» եւ «Բարի մարդը», 1999։ «Բարի մարդը» երկը գրուած է արաբերէն։
- «Բռնակալի պորտը», 2002։
- «Բեկուած ժպիտներ», 2003։
- «Խուստուփի արծիւը», 2004։
- «Շարժուող բեկոր», 2010։
- «Կսմիթներ», 2014։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1966 թուվականին «Ամուսնութիւն երեւանեան ձեւով» փիէսի համար արժանացած է հանրապետական առաջին մրցանակին։
- 2009 թուականին արժանացած է Հայաստանի գրողներու միութեան «Գրական վաստակի համար» մետալին։
- 2010 թուականին արժանացած է «Հրանտ եւ Մանուշակ Սիմոնեաններ» գրական ամենամեայ մրցանակին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ արտագրուած է՝ 2026-01-19
- ↑ «ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ -» (hy-AM)։ արտագրուած է՝ 2026-01-19