Գարեգին Ա․ Կաթողիկոս

Jump to navigation Jump to search

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Կաթողիկոս Ամենայն Հայոց, (27 Օգոստոս 1922- 29 Յունիս 1999)

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

ՆՍՕՏՏ Գարեգին Ա . ծնած է Քեսապ (Սուրիա), 27 Օգոստոս 1922 ին, Ուսումնառութիւնը շարունակեց Մեծի Տանն Կիլիկիոյ, Կաթողիկոսութեան Դպրեվանքին մէջ, իսկ 28 Սեպտեմբեր 1952-ին կուսակրօն քահանայ ձեռնադրուելով, Գարեգին կոչուեցաւ ի յիշատակ Գարեգին Ա. Ցովսեփեանց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին:

1957-59 տարիներուն, ուսում նառութիւնը շարունակեց Օքսֆորտի համալսարանը եւ ստացաւ գրականութեան պսակաւորի աստիճան, որպէս աւարտաճառ ներկայացնելով «Քաղքեդոնի ժողովը եւ Հայ Եկեղեցին», 1964-ին եպիսկոպոս ձեոնադրուեցաւ եւ ուսուցչական ասպարէզին նուիրուեցաւ: 1971-73, Նոր Ջուղայի (Իրան) առաջնորդ նշանակուեցաւ, ապա 1973-77' ԱՄՆ Ի Արեւելեան թեմին։

Գարեգին Բ․ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խորէն Ա . Կաթողիկոսին Աթոռակից ընտրուեցաւ 1977-ին, ապա անոր վախճանումէն ետք Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռին կաթողիկոս հռչակուեցաւ 1983-ին: Իր գահակալութեան 18 տարիներու ընթացքին, ան զարկ տուաւ ազգային-կրօնական, մշակութային եւ շինարարական աշխատանքներուն: Առանձնայատուկ ուշադրութեան առարկայ դարձուց հրատարակչական ասպարէզը եւ հիմը դրաւ Կիլիկիոյ Թանգարան-Մատենադարանին:

Գարեգին Ա․ Կաթողիկոս Ամենայն Հայոց[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Էջմիածնի Վազգէն Ա. կաթողիկոսը վախճանելով 1995-ին, Կիլիկիոյ, Գարեգին Բ. կաթողիկոսը Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրուեցաւ եւ առաւ Գարեգին Ա. անունը, Նոր թափ տուաւ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միութենական գործունէութեան:Վերաշխուժացուց Հոգեւոր ճեմարանին կեանքը, 80 տարիներու ընդմիջում էն ետք, վերաբացաւ Գէորգեան Հոգեւոր ճեմարանը 1991-ին եւ զայն հիմնովին նորոգեց:

Այս գործունէութիւններուն կողքին, Գարեգին Ա. շարունակեց նուիրուիլ ուսումնական կեանքին, Պատուոյ անդամ դարձաւ ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի, ինչպէս նաեւ արժանացաւ պատուոյ դոկտորի կոչումին աշխարհ ի կարգ մր կրոնական եւ գիտական հաստատութիւններու եւ Համալսարա ններու կողմէ: 1999Յունիս 29-ին , Ամենայն Հայոց Հայրապետը , երկարատեւ ու ծանր Հիւանդութենէ ետք , վախճանեցաւ ի Տէր:

Հրատարակութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հեղինակ է

  • Հայաստանեաց եկեղեցին իր ծառայական կերպին մէջ (Անթիլիաս, 1955)
  • Հաղորդութիւն սրբոց (Պէյրութ, 1957)
  • A Brief Introduction of Armenian Christian Literature, (Լոնտոն, 1964)
  • The Council of Chalcedon and the Armenian Church (Լոնտոն, SPCK, 1965)
  • The Witness of Oriental Orthodox Churches (Անթիլիաս, 1968)
  • Կոմիտաս վադապետ հայ երաժշտութեան առաքեալը (Պէյրութ, 1969)
  • The Armenian Church in Contemporary Times (Նիւ Եորք, 1970)
  • Iran and the Armenians (Թեհրան, 1971)
  • The Armenian Christian Tradition in Iran (Նոր Ջուղա, Իրան, 1974)
  • Heroic Posterity (Նիւ Եորք, 1975)
  • Սիրոյ հրամայականը (Պէյրութ, առանձնատիպ , 1977)
  • Faith, Hope, Love (1977)
  • Ձեռնարկ հովուական աստաուածաբանութեան (Անթիլիաս, 1979)
  • Մեղքը (Պէյրութ, 1979)
  • Մեծ Պահքը երրեակ իմաստով (Պէյրութ, 1979)
  • Հայ գիրքը ՝ պարտքը հայուն (Պէյրութ, 1980)
  • Նահատակութին Քառասնից Մանկաց (Պէյրութ, 1981)
  • Ծանի՜ր զքեզ (Անթիլիաս, 1983)
  • Խորհէ եւ մտիր (Անթիլիաս, 1984)
  • Անցեալը անցած չէ (Անթիլիաս, 1985)
  • Հրաշք Տաթեւի, թափօր լերան լանջերուն (Անթիլիաս, 1989)
  • The Cross Made of the Cedars of Lebanon (Անթիլիաս, 1989)
  • Անժամանակը ժամանակին մէջ (Անթիլիաս, 1989)
  • Հայ մարդը հայ գիրքին դիմաց (Անթիլիաս, 1990)
  • Հին արմատներէն ընձիւղումներ (Պէյրութ, 1990)
  • No Fiction (Անթիլիաս, 1990)
  • Հող, մարդ եւ գիր (Անթիլիաս, 1991)
  • In Search of Spiritual Life (Անթիլիաս, 1991)
  • Վասն հայրենեաց... (Անթիլիաս, 1992)
  • Ես յաղթեցի աշխարհի-յարութիւն եւ հայութեան (Անթիլիաս, 1993)
  • 1700 ամեակի նոր հոգեգալուստը (Անթիլիաս, 1994)
  • The Bible in the Armenian Christian Tradition, (Անթիլիաս, 1995)
  • Արեան վկայութիւն (Սրբ. էջմիածին, 1995)
  • Բեթղեհեմի աստղին լոյսը (Սրբ. էջմիածին, 1995)
  • Դարձ դէպի հոգեւոր աւանդները (Սրբ. էջմիածին, 1996)
  • Ս. Միւռոնը առընչել կեանքին (Սրբ. էջմիածին, 1996)
  • Միւռոնուած ժողովուրդ (Սրբ. Էջմիածին, 1996)
  • Challenge to Renewal, (Նիւ Եորք, 1996)
  • Etchmiadzin is Mission, (կլենտէյլ, 1996)
  • La Recherche de la Spiritualite (Փարիզ, 1997)
  • Via Crucis (Հռոմ, 1997)
  • Յարութիւն եւ Հայութիւն (Սրբ. էջմիածին, 1997)
  • Հոգեմտաւոր ճառագայթումներ (Սրբ. էջմիածին, 1997)
  • Մաշտոցաշունչ (Սրբ. էջմիածին, 1998)
  • Մի օր Ղարաբաղում (Սրբ. էջմիածին, 1998)
  • Խոհեր եւ յորդորներ (Սրբ. էջմիածին, 1998)
  • Ecumenical Trends in the Armenian Church (Սրբ. էջմիածին, 1998)
  • Love, Prayer and Hope (Մոնթրէալ, 1998)
  • ... And the Boat Moves on the Waters (Նիւ Եորք, 1998)
  • Ընտրանի ասոյթների եւ պատգամների (Սրբ. էջմիածին, 1999)

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայկազեան Հայագիտական Հանդէս , Հատոր ԺԹ., Պէրութ, 1999, էջ 441-442