Գանձասար (հանդէս)
Արտաքին տեսք
| Գանձասար | |
|---|---|
| Տեսակ | հանդէս |
| Խմբագիր | Մեսրոպ քահանա Արամյան? |
| Հիմնադրուած է | 1991 |
| Հիմնադիր | Արցախի թեմ |
| Գրասենեակ | Երեւան, Հայաստան |
«Գանձասար», աստուածաբանական հանդէս։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայ առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի համանուն աստուածաբանական կեդրոնի հրատարակչութիւն։
Լոյս տեսած է 1991 թուականին, Երեւան (հատոր 1–8...):
Գլխաւոր խմբագիր՝ Մեսրոպ քահանայ Արամեան։
Տպագրած է անտիպ ձեռագրեր, քննական բնագիրներ, աշխարհաբարի փոխադրած ու հրապարակած է գրաբար եւ օտար լեզուներով լոյս տեսած հայրաբանական աշխատութիւններ, Հայ եկեղեցւոյ հայրերու եւ նշանաւոր վարդապետներու երկերու ուսումնասիրութիւններ, վերլուծականներ, անդրադարձած է հայ հոգեւոր մշակոյթի (ճարտարապետութիւն, երաժշտութիւն, մանրանկարչութիւն) զարգացման օրինաչափութիւններուն, կանոններուն։
Կեդրոնը տպագրած է նաեւ դաւանական, խրատական, մեկնաբանական, ծիսական, հայագիտական աւելի քան 50 անուն գիրք։
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |