Գայլի Արձանիկ (Ք.Ա. 6-5-րդ Դարեր, Այրում)
| բարձրութիւն | 6,5 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 1,6 սանտիմետր |
Գայլի արձանիկ, 6-5-րդ դդ. Այրումի մէջ յայտնաբերուած պրոնզէ ձուլածոյ ֆիգուրայ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2225-26 համարի ներքոյ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոսորակ շրջանի մէջ առնուած աչքերը, կլորաւուն դունչը գծազարդ է։ Խոշոր ատամնաշարով երախը բաց է։ Կենդանիի կեցուածքը լարուած է, առջեւի ոտքերը մեկնած են առաջ, ետեւինները`թեթեւակի կքած։ Ոտնաթաթերուն նշուած են ճանկերը։ Պոչը երկար է, ծայրին գալարապտոյտով։ Գայլը եւ շունը կապուած են անդրշիրիմեան աշխարհի հետ[1]։
Պաշտամունք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայոց հին հաւատալիքներուն մէջ շուներուն կը վերագրուէր հանգուցեալի հոգին անդրշիրիմեան աշխարհ առաջնորդելու եւ մահացածներուն վերակենդանացնելու յատկանիշ։ Արձանիկը, անշուշտ, պաշտամունքային է եւ կը կերպաւորէ յարալէզներուն`շնագլուխ աստուածութիւններ, որոնք հին հայկական դիցարանին մէջ կը կապուէին մահուան եւ վերակենդանացման հաւատալիքներու հետ[2]։
Աւանդազրոյց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յարալեզներու մասին հնագոյն պատմութիւններէն մէզ հասած է Արա Գեղեցիկի եւ Շամիրամի մասին աւանդազրոյցը` Մ. Խորենացիի մշակմամբ, ըստ որուն`Ասորեստանի Շամիրամ թագուհին, հրապուրուած հայոց թագաւոր Արայի գեղեցկութեամբ, կը փորձէ ընծաներով տիրանալ անոր։ Մերժուելով Շամիրամը կ՚որոշէ զէնքով հասնիլ իր նպատակին։ Տեղի ունեցած ճակատամարտին Արա Գեղեցիկը կը զոհուի։ Վշտահար Շամիրամը յարալեզներուն կը յանձնէ Արա Գեղեցիկի դին` անոր վէրքերը լիզելով վերակենդանացնելու համար[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Գայլի արձանիկ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 1[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ 2,0 2,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

