Գայիանէ Ներսիսեան
Արտաքին տեսք
| Գայիանէ Ներսիսեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 5 Յունուար 1949 (77 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ալեքսանդր Սպենդիարեանի անուան երաժշտական մասնագիտական դպրոց, Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | երգչուհի |
| Աշխատավայր | Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց? և Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ |
Գայիանէ Հրանդի Ներսիսեան (5 Յունուար 1949, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ երգչուհի, Հայաստանի վաստակաւոր արուեստագէտ (2011)[1]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գայիանէ Ներսիսեանը ծնած է Հրանդ Ներսիսեանի եւ Մարօ Զարգարեանի ընտանիքին մէջ 1949 թուականին։ Ուսանած է Երեւանի Սպենդիարեանի անուան երաժշտական դպրոցին, Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին մէջ։
- 1976 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցը
- 1977 թուականէն աշխատած է Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանին մէջ, զուգահեռ՝ Ղազարոս Սարեանի անուան թիւ 1 արուեստի դպրոցին մէջ, դասաւանդած է երաժշտութիւն
- 1979 թուականին առաջին անգամ հանդէս եկած է Արամ Մերանգուլեանի անսամբլի հետ «Երիտասարդ ձայներ» հաղորդաշարին մէջ
- 1987 թուականէն ֆիլհարմոնիայի մեներգչուհի
- 1990 թուականին ստեղծած է «Կարին» ժողովրդական գործիքներու համոյթը
- 1998 թուականին աշխատած է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին մէջ որպէս երգչախումբի ղեկավար
- Աւետիք Մկրտչեանի անուան համալսարանին մէջ (նախկին համալսարանը կոչած է Քըրք Քրքորեանի անունով) կը դասաւանդէ բարոյագիտութիւն եւ գեղագիտութիւն, համալսարանին մէջ ստեղծած է երգչախումբ
[Սարգսեանի անուան ինստիտուտի կուրսանտները Գարեգին Նժդեհի թանգարանում Գայիանէ Ներսիսեանի հետ] Գարեգին Նժդեհի գաղափարախօսութեան հաւատարիմ հետեւորդն է, անոր մեծ ուխտի նուիրեալ մարտիկը։ 2007-2012 թուականներուն հիմնադրած եւ տնօրինած է Գարեգին Նժդեհի թանգարանը։
Բարեգործական համերգներով հանդէս եկած է հայաստանեան եւ արտասահմանեան տարբեր բեմերո վրայ՝
Մեջբերումներ Գայիանէ Ներսիսեանէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երբ ազգային մտածելակերպդ ամուր է, այն երբեք քեզ թոյլ չի տա սխալուել քո ներկայացրած երգում, պարում կամ մէկ այլ աշխատանք կատարելիս։
- Հասարակութիւնը միշտ էլ դաստիարակուելու խնդիր ունի ազգային մշակոյթով, լեզուի պահպանութեամբ եւ գաղափարախօսութեամբ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գայիանէ Ներսիսեանը ռազմական ակադեմիայի կուրսանտներուն հետ Գարեգին Նժդեհի թանգարանին մէջ