Գայիանէ Յովհաննիսեան (լեզուաբան)
| Գայիանէ Յովհաննիսեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 6 Մարտ 1965[1] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան, Երեւանի Պետական Համալսարան և Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա |
| Մասնագիտութիւն | լեզուաբան |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան, Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան, Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան և Հայաստանի արդարադատության նախարարություն? |
Գայիանէ Ռազմիկի Յովհաննիսեան (6 Մարտ 1965[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ լեզուաբան։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր (2000), փրոֆեսոր (2005)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գայիանէ Յովհաննիսեան ծնած է 1965 թուականին Երեւանի մէջ։ 1987 թուականին աւարտած է Երեւանի Ռուսաց եւ օտար լեզուներու ինստիտուտը։ 1993 թուականին ՌԴ ԳԱԱ Լեզուաբանութեան ինստիտուտին մէջ պաշտպանած է թեկնածուական թեզը։
1993–1996 թուականներուն անգլերէն դասաւանդած է Մոսկուայի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու մէջ, 1996–2001 թուականներուն դասաւանդած է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետին մէջ։ 2000 թուականին ՀՀ ԳԱԱ Լեզուաբանութեան ինստիտուտին մէջ պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւնը։
2000–2007 թուականներուն եղած է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական բանասիրութեան ամբիոնի հիմնադիր-վարիչը։ 2000 թուականէն դասախօսած է Երեւանի պետական լեզուահասարակագիտական համալսարանին մէջ։
2003–2013 թուականներուն աշխատած է ՀՀ Արդարադատութեան նախարարութեան փորձագիտական կեդրոնին մէջ՝ որպէս փորձագէտ-լեզուաբան[2]։ 2013–2021 թուականներուն դասաւանդած է Օմանի Մասկատի Տեխնոլոգիական համալսարանին մէջ։ 2021 թուականէն կը գործէ Վ. Բրիւսովի անուան պետական համալսարանին մէջ։
2021 թուականէն զբաղուած է կիրառական եւ տեսական թարգմանաբանութեան հարցերով, մասնաւորաբար՝ թարգմանուող տեքստերու մէջ մշակութային-իմաստաբանական տարրերու պահպանման եւ թուայնացման խնդիրներով՝ թուային հումանիտար գիտութիւններու շրջանակին մէջ։
Աշխատութիւնները կը վերաբերին կիրառական եւ կոգնիտիւ (ճանաչողական) լեզուաբանութեան, լեզուուսուցման, լեզուական մտածողութեան եւ գիտակցութեան խնդիրներուն։ Հեղինակ է շուրջ 80 գիտական աշխատութեան՝ մենագրութիւններու, բուհական դասագիրքերու, ձեռնարկներու եւ յօդուածներու, տպագրուած Հայաստանի եւ արտասահմանի մէջ[3]։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խաչատուր Աբովեանի յուշամետալ, 2004
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ժամանակի հոգելեզուաբանական հայեցակարգը (մենագրութիւն), Երեւան, 2001, 160 էջ
- Հոգելեզուաբանութեան ներածութիւն (բուհական ձեռնարկ), 2003
- Հոգելեզուաբանութիւն (բուհական ձեռնարկ), 2011
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=12444
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Hovhannisyan Gayane։ ARMENIAN AND ENGLISH LANDUAGE DOCUMENTATION AND DESCRIPTION A Handbook for MA Students of General and Applied Linguistics Yerevan, 2014 (անգլերեն)